Բրորֆելդեի աստղադիտարան

Բրորֆելդեի աստղադիտարան (դան․՝ Brorfelde Observatoriet, աստղադիտարանի կոդը` — «054»), աստղադիտարան Դանիայի Հոլբեկ կոմունայի Հոլբեկ քաղաքում։ Հիմնադրվել է 1953 թվականին։ Աստղադիտարանի ստեղծել է Բեգտ Ստրյոմգրենը, իսկ վերջին տարիներին այստեղ աշխատանքները ղեկավարում է Էրիկ Օլսենը։

Բրորֆելդեի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էBrorfelde Schmidt Telescope?
Աստղադիտարանի կոդ054
Երկիր Դանիա և Դանիա
ՎայրՀոլբեկ
ԲԾՄ60 մետր
Կայքbrorfelde.dk
 Brorfelde Observatory Վիքիպահեստում

1953 թվականիղ մինչև 1996 թվականի հունվարի 1-ը աստղադիտարանը հանդիսանում էր Կոպենհագենի համալսարանի աստղադիտարանի մասնաճյուղ։ 1996 թվականից աստղադիտարանի ամբողջ անձնակազմը տեղափոխվեց Կոպենհագեն։ Այս պահին աստղադիտարանում դիտարկումներ են կատարում ուսանողներն ու սիրող աստղագետները։

Հունգարիայի ընտանիքի (3309) Բրորֆելդե աստերոիդը անվանվել է աստղադիտարանի պատվին, այն առաջին աստերոիդն էր, որ հայտնաբերվել էր աստղադիտարանում[1][2]։

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

 
Շմիդտի համակարգի «Բրորֆելդե» աստղադիտակը
  • Շմիդտի համակարգի «Բրորֆելդե» աստղադիտակ (Brorfelde Schmidt Telescope) (D = 77/45 սմ, F = 150 սմ, տեղադրվել է 1966 թվականին)
  • Միջօրեական շրջան (տեղադրվել է 1953 թվականին, այժմ տեղափոխվել է Լա Պալմա, և անվանվել «The Carlsberg Meridian Telescope» աստղադիտակ)
  • 50-սմ ռեֆլեկտոր (այժմ տեղադրված է Լա Սիլյայի աստղադիտարանում, և անվանվում է «The Strömgren Automatic Telescope»)
  • 40-սմ Կասսգրեյնի համակարգի երկու աստղադիտակ
  • New Student Telescope (NeST) — 25-սմ Շմիդտ-Կասսգրեյնի աստղադիտակ(D = 250 մմ, F = 1600 մմ) — ուսանողների գործնական աշխատանքների համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schmadel, Lutz D. (2007). «(3309) Brorfelde». Dictionary of Minor Planet Names – (3309) Brorfelde. Springer Berlin Heidelberg. էջ 276. doi:10.1007/978-3-540-29925-7_3310. ISBN 978-3-540-00238-3.
  2. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները