Հունգարիայի ընտանիք, ոչ մեծ աստերոիդների խումբ, տեղակայված աստերոիդների հիմնական գոտում։ Այս ընտանիքի աստերոիդների մեծ կիսաառանցքները ընկած են 1,78 - 2,00 ա. մ. միջակայքում[1], ունեն բավականին բարձր ուղեծրի թեքում` 16 - 34 աստիճան միջակայքում[1][2] և էքսցենտրիսիտետ ոչ ավելին քան 0,18[1]։ Հունգարիայի աստերոիդների ընտանիքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ունենալով մոտ 2,5 տարի ուղեծրային պարբերություն, նրանք գտնվում են միանգամից երկու մոլորակների հետ ուղեծրային ռեզոնանսում` Մարս և Յուպիտեր։ Առաջին դեպքում ռեզոնանսը կազմում է 3։2, աստերոիդի երեք պտույտին համապատասխանում է Մարսի երկու պտույտ, իսկ երկրորդ դեպքում ռեզոնանսը հավասար է 9։2, աստերոիդի ինը պտույտին՝ երկու Յուպիտերի պտույտ։

Հունգարիայի ընտանիքը (կարմիրով ցույց է տրված Աստերոիդների հիմնական գոտին) ցույց է տրված ձախ վերին մասում, համապատասխանում է աստերոիդների առավելագույն խտությամբ շրջաններին։

Հունգարիայի աստերոիդների ընտանիքը ընկած է աստերոիդների ամենախիտ բաշխման մասում հիմնական գոտու ներքին հատվածում, որը բաժանված է ընտանիքից Յուպիտերի հետ 4:1 ուղեծրային ռեզոնանսի գոտիով։ Ընտանիքը անվանել են նրա ամենամեծ անդամի անունից՝ (434) Հունգարիա։

ap ep ip
min 1,78 ա. մ. 0,8 16°
max 2,00 ա. մ. 0,18 34°

Ընտանիքի անդամների մեծամասնությունը պատկանում է լուսավոր E սպեկտրալ դասի աստերոիդներին, որոնք ունեն շատ բարձր մակերևույթի ալբեդո, սովորաբար մոտ 0,3։ Սակայն, չնայած դրան, նկատել նրանց աստղադիտակով չափազանց դժվար է, քանի քր այս ընտանիքի աստերոիդները ունեն շատ փոքր չափեր, այսպես օրինակ, ընտանիքի ամենամեծ աստերոիդը՝ Հունգարիան ունի ընդամենը 20 կմ տրամագիծ, որը հանդիսանում է սահմանային արժեք սիրողական աստղադիտակների մեծամասնության համար[3]։

4։1 ուղեծրային ռեզոնանսը Յուպիտերի հետ, համապատասխանում է մոտ 2,6 ա. մ. մեծ կիսաառանցքներով ուղեծրերին, առաջացնում է ուժեղագույն ձգողական ազդեցություններ Յուպիտերի կողմից ցանկացած մարմնի վրա, որը ընկնում է այս ռեզոնանսի գոտու մեջ։ Դա բերում է այս մարմինների էքքսցենտրիսիտետների անխուսափելի աճին, և իվերջու հանգեցնում է այս գոտուց դուրս մղվելուն դեպի այլ ուղեծրեր։ Այսպիսով աստերոիդների գոտում ձևավորվում են դատարկ գոտիներ, որոնք համապատասխանում են ուղեծրային ռեզոնանսների հետ, այսպես կոչվախ Կիրկվուդի ճեղքեր։ Մյուս կողմից, այն աստերոիդները, որոնք գտնվում են այդ ռեզոնանսի գոտու մեջ և ունեն փոքր ուղեծրի թեքում, ընկնում են Մարսի ձգողության դաշտի ազդեցության տակ, որը հանգեցնում է աստերոիդների վանմանը, այլ ոչ ձգմանը ինչպես Յուպիտերի դեպքում է, բացի այն դեպքերից երբ աստերոիդները բավականին մոտ են տեղաբաշխված նրան։ Դրա հետևանք է դարձել այն, որ բոլոր աստերոիդները, որոնք ունեն փոքր ուղեծրի թեքում, որը մոտ է Մարսի ուղեծրի թեքմանը, դուրս են մղվել այդ միջակայքից, բացառությամբ այն աստերոիդների, որոնք շարժվում են բավարար թեքված ուղեծրերով, որոնց վրա Մարսի հետ ռեզոնանսը այդքան մեծ չէ։ Հենց այս աստերոիդների խմբին են պատկանում Հունգարիայի ընտանիքի աստերոիդները[1]։

Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում իվերջո Մարսի ազդեցությունը կբերի նրան, որ ընտանիքը կցրվի։ Մեծ էքսցենտրիսիտետի պատճառով Մարսը նրանց վրա կազդի իր ապոհեիլիի մոտ, որը էլ ավլի կավելացնի այս աստերոիդների էքսցենտրիսիտետը, ինչը մոտակա միլիոն տարիների ընթացքում կբերի նոր Երկրին մոտեցող աստերոիդների ստեղծմանը, մասնավորապես Ամուրների կամ նույնիսկ Երկրի ուղեծիրը հատող աստերոիդների խմբերում[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Քրիստոֆեր Սփրատ (ապրիլ 1990). «Փոքր մոլորակների Հունգարիայի խումբը». Կանադայի թագավորական աստղագիտական միություն, ամսագիր (ISSN 0035-872X). 84 (2): 123–131.
  2. «EasySky - Պատկերներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Աստերոիդների լույսի կորերը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Մարսի հեռավորությունը Երկրից». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.