Բրոմոպսիս Գաբրիելյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հացազգիներ
Տեսակ Բրոմոպսիս Գաբրիելյանի
Լատիներեն անվանում
Bromopsis gabrielianae


Բրոմոպսիս Գաբրիելյանի (լատին․՝ Bromopsis gabrielianae), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Կարճ փայտացող մուգ դարչնագույն կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ 20-60 սմ բարձրությամբ ցողունները ուղիղ կանգնած են, մերկ և թխակապույտ, հիմքում ունեն փաթաթված մահացած տերևապատյանների ճեղքված մնացորդներ։ 3-10 սմ երկարությամբ ծաղկաբույլը ողկուզանման է, սեղմված և սակավահասկիկ։ Ստորին ծաղկային թփերն ունեն բարակ, 2-5 մմ երկարությամբ քիստ[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Կապուտջուղ)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3300-3500 մ բարձրությունների վրա, ինչպես նաև քարացրոնների վրա և ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հուլիսին, պտղաբերում է օգոստոսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ խոտաբույս է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված կլիմայի փոփոխության պատճառով առաջացած աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.