Բրիգիտա Կրեն (գերմաներեն՝ Brigitte Kren, հունվարի 27, 1954(1954-01-27)[1], Գրաց, Շտիրիա[2]), ժամանակակից ավստրիացի դերասանուհի, ով գլխավոր դերեր է խաղացել մի շարք կինոնկարներում, վարել Ավստրիայում ժողովրդականություն վայելող հեռուստաշոուներ (ինչպես, օրինակ, «Պարող աստղեր»-ի ավստրիական 7-րդ տարեշրջանը)։ Բրիգիտան խորամուխ է եղել ոչ միայն դերասանի, այլև բալետի պարուհու, մինչև անգամ՝ բուժաշխատողի մասնագիտությունների մեջ, իր ուժերը փորձել է նաև որպես կինոսցենարիստ[3]։