Բրիանա Հոուի

ամերիկացի դերասանուհի

Բրիանա Նիկոլ Հոուի (անգլ.՝ Brianne Nicole Howey, մայիսի 24, 1989(1989-05-24)[1], La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Պարբերաբար մասնակցություն է ունեցել Fox հեռուստաընկերության հեռարձակված գերբնական սարսափ ժանրի «Էքզորցիստ» (2016) և թրիլեր ժանրի «Վերածնունդ» հեռուստասերիալներում, ներկայումս պարբերաբար հանդես է գալիս The CW հեռուստաալիքով հեռարձակվող «Բեթվումեն» սուպերհերոսային դրամա հեռուստասերիալում (2019–ներկա)։ Նեթֆլիքսով հեռարձակվող «Ջինի և Ջորջիա» հեռուստասերիալում կատարել է գլխավոր դեր մինչև 2021 թվականը։

Բրիանա Հոուի
Ծննդյան թիվ՝մայիսի 24, 1989(1989-05-24)[1] (34 տարեկան)
Ծննդավայր՝La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 3526370

Վաղ կյանք խմբագրել

Մեծացել է Կալիֆոռնիայի Պասադենա քաղաքում, ընտանիքի հինգ երեխաներից ավագն է[2]։ Սովորել է Պասադենայի աղջիկների համար նախատեսված ավագ կաթոլիկ դպրոցում[3], որտեղ էլ միացել է իմպրովիզացիոն թատրոնի թիմին[4]։ Շարունակել է իր թատերական կրթությունը և սովորել է թատերական արվեստ Նյու Յորքի Տիշ արվեստների դպրոցում[2]։ Ուսանողական տարիներին նա սկսել է նկարահանվել «Խնջույքային ծառայություններ» (2008), «Համապատասխան սեռ» (2009) և «Արգելված հնարքներ» (2010) կարճամետրաժ ֆիլմերում[5]։

Կարիերա խմբագրել

Նրա առաջին գլխավոր դերը եղել է «90210» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Սթեյսիի դերը՝ շարունակելով սովորել Նյու Յուրքում։ 2010 թվականին ավարտելուց հետո հաջողված կերպով անցել է առաջին լսումները և կատարել իր առաջնաելույթը «90210» հեռուստասերիալում[4][5]։ 2013 թվականին դերակատարում է ունեցել «Սահմռկեցուցիչ հեքիաթներ» հեռուստասերիալում[5]։

2014 թվականին Ջեյսոն Բեյթմենի հետ դերակատարում է ունեցել կատակերգական «Անտանելի ղեկավարներ» ֆիլմում, որտեղ կատարել է Քենդիի դերը[2]։ 2015 թվականին տեղափոխվել է Լոնդոն իր առաջին պարբերաբար դերի համար, որը կատարել է «Ես ապրում եմ Լոնդոնում» բրիտանական հեռուստասերիալում[6]։ 2016 թվականին ստացել է Քեթ Ռեյնսի դերը «Էքզորցիստ» հեռուստասերիալում, հայտնվել է Հաննա Կասուլկայի կատարած դիվահարված աղջկա քրոջ դերը[7]։ 2019 թվականին կատարել է Շաունա Բաբքոքի դերը «Վերածնունդ» հեռուստասերիալում[8]։ Նույն տարում նկարահանվել է «Գումարած մեկ» ռոմանտիկ կատակերգությունում[9]։

Ուշադրություն է գրավել Նեթֆլիքսի հեռարձակած «Ջինի և Ջորջիա» հեռուստասերիալում կատարած Ջորջիայի դերով[10]։ Հեռուստասերիալը հեռարձակվել է 2021 թվականի փետրվարի 24-ին[11] և շատ արագ դարձել է հանրաճանաչ, ունենալով 52 միլիոն բաժանորդ Նեթֆլիքս հարթակում[12]։ 2021 թվականի ապրիլի 19-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշում
2008 Արգելված հնարք Ջես Ռամսի Կարճամետրաժ
2009 Համապատասխան սեռ Էմիլի Ջիվնս Կարճամետրաժ
2010 Մեծն Բելլը և Բիլ Սլեյթրը Բել Սլաթեր Կարճամետրաժ
2010 Խնջույքային ծառայություններ Քլեր Կարճամետրաժ
2011 Փոքրիկ Ռութը Սանդրա Ջոնսոն Կարճամետրաժ
2013 Ետևում նստած վարորդը Երեխաներ առևանգող Կարճամետրաժ
2014 ETXR Սեսե
2014 Վտանգավոր կրունկների վրա Լիզի Կարճամետրաժ
2014 Անտանելի ղեկավարները Քենդի
2015 Մրգային հետախույզ Բրուսելիա Սփրոութ Կարճամետրաժ
2016 Սուպեր Նովաս Թիֆանի
2016 Հայտնի Թարա Դանելլի
2016 Միայնակ կետը Քոֆի Շոփի Հիփսթեր
2016 XOXO Դարլա
2017 Ժամանակի ծուղակ Ջեքի
2017 Շոու բիզնես Աշլի Կարճամետրաժ
2018 Փոքրիկ լրբեր Սառա Ռիխտեր
2019 Գումարած մեկ[9] Ջես Ռամսի

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2010 90210[4][5] Սթեյսի Էպիզոդ՝ «Ամուրիները»
2011 Ծովային ոստիկանություն։

Հատուկ ջոկատ

Ավագ դպրոցի աղջիկ Էպիզոդ՝ «Անհամբեր»
2011–2012 Ավելի վատ էլ է եղել Էմիլի 2 էպիզոդ
2012 Վրեժ Եվա 3 էպիզոդ
2013 Հայրիկ Սուսի Քեթլ Էպիզոդ՝ «Ես այդ տղան չեմ»
2013 Սահմռկեցուցիչ հեքիաթներ Սյուզան Էպիզոդ՝ «Խայթոց»
2013 Կարմիր վախ Օդրի Սթոուն 8 էպիզոդ
2013 Մտածել ինչպես հանցագործ Հեզեր Քլարկ 2 էպիզոդ
2014 Զոյի Հարթը հարավային նահանգից Լուլաբելլա Էպիզոդ՝ «Ավելի լավ մարդ»
2014 Սոցիոպատ Ուիթնի Թեյլորև 4 էպիզոդ
2014 Խաղատուն Սեսիլիա Էպիզոդ՝ «Բոսեֆուսը և Կատվաձուկը»
2015 Ճիչերի թագուհիները Մելանի Դորկուս 2 էպիզոդ
2015 Հավայի 5.0 Լիա Էպիզոդ՝ «Na Pilikua Nui»
2016 Տարօրինակ զույգ Էլիսոն Էպիզոդ՝ «Այստեղից դեպի հասունություն»
2016–2017 Էքզորցիստ Քեթ Ռենս 11 էպիզոդ
2015–2017 Ես ապրում եմ մոդելների հետ Սքարլեթ 11 էպիզոդ
2017 Ես այստեղ մահանում եմ Կայ 3 էպիզոդ
2019–2019 Բեթվումեն Ռեյգան 4 էպիզոդ
2019 Վերածնունդ Շաունա Բաբքոք 10 էպիզոդ
2019 Տիկնիկի դեմք Էլիսոն Բի 6 էպիզոդ
2021 - ներկա Ջինի և Ջորջիա Ջորջիա Միլլեր Գլխավոր դեր (10 էպիզոդ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/brianne-howey.html
  2. 2,0 2,1 2,2 «Personality Complex: "Horrible Bosses 2" Brianne Howey Is Finally Relishing in Her Dream Job». complex.com. 2014 թ․ նոյեմբերի 25.
  3. «Brianne Howey Makes a Splash». maxim.com. 2014 թ․ հոկտեմբերի 31.
  4. 4,0 4,1 4,2 «AMAW Interviews: Brianne Howey». bing.com. 2016 թ․ սեպտեմբերի 30.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Brianne Howey Interview». clichemag.com. 2015 թ․ ապրիլի 18.
  6. «I Live with Models - Brianne Howey Interview». comedy.co.uk. 2015 թ․ փետրվարի 23.
  7. «In High-Spirits; Rising Actress Brianne Howey Is Set To Conquer Hollywood With The Exorcist!». huffpost.com. 2016 թ․ սեպտեմբերի 23.
  8. «The Passage: Brianne Howey talks about playing Viral on new Fox series – Exclusive Interview». assignmentx.com. 2019 թ․ փետրվարի 19.
  9. 9,0 9,1 «Maya Erskine-Jack Quaid Rom-Com 'Plus One' Sells Ahead of Tribeca Premiere». variety.com. 2019 թ․ մարտի 21.
  10. «'Georgia' on Her Mind: Catching Up with Brianne Howey». NBC New York (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  11. Nemetz, Dave; Nemetz, Dave (2021 թ․ հունվարի 14). «Ginny & Georgia First Look: Is Netflix's New Dramedy the Next Gilmore Girls?». TVLine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  12. 12,0 12,1 White, Peter (2021 թ․ ապրիլի 19). «'Ginny & Georgia' Renewed For Season 2 At Netflix After Season 1 Watched By 52M Subscribers». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիանա Հոուի» հոդվածին։