Բրենդոն Քսավյեր Ինգրամ (անգլ.՝ Brandon Xavier Ingram, սեպտեմբերի 2, 1997(1997-09-02)[1], Kinston, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Օռլեանս Պելիկանս» ակումբի կազմում։ 2016 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է երկրորդ համարի ներքո՝ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կողմից։ Ընդգրկվել է NBA նորեկների երկրորդ խորհրդանշական հավաքականում։

Բրենդոն Ինգրամ
Brandon Ingram

Ինգրամը 2020 թվականին
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Օռլեանս Պելիկանս
Դիրքը Թեթև հարձակվող
Համար №14
Ի ծնե տրված անունը Բրենդոն Քսավյեր Ինգրամ
Brandon Xavier Ingram
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 2, 1997 (26 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քինսթոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 սմ
Քաշ 86
Դպրոց Քինսթոնի ավագ դպրոց
(Քինսթոն, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Դյուք (2015–2016)
Դրաֆթի տարի 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Լեյքերս (2016-2018)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Օռլեանս Պելիկանս (2019-այժմ)
Մրցանակներ
  • NBA աստղ (2020)
  • NBA ամենակատարելագործված խաղացող (2020)
  • NBA All-Rookie Second Team (2017)
  • AP All-American (2016)
  • All-ACC երկրորդ թիմ (2016)
  • ACC տարվա նորեկ (2016)
  • McDonald's All-American (2015)
  • Parade All-American առաջին թիմ (2015)
  • Հյուսիսային Կարոլինայի Միստր բասկետբոլ (2015)

Հաջող կարիերա է ունեցել Հյուսիսային Կարոլինայի «Քինսթոն» ավագ դպրոցում, որտեղ չորս տարի անընդմեջ նվաճել է նահանգի գավաթը և արժանացել «Հյուսիսային Կարոլինայի միստր բասկետբոլ» տիտղոսին։

Բրենդոնը Դյուքի համալսարանի «Բլու Դևիլս» ակումբի կազմում մեկ մրցաշրջան մասնակցել է ուսանողական առաջնությանը և համարվել Ատլանտյան ծովափի կոնֆերենցիայի տարվա լավագույն նորեկ։ Վերոնշյալ մրցաշրջանից անմիջապես հետո, Ինգրամը որոշում է կայացրել լքել համալսարանը և մասնակցել NBA դրաֆթին։ Ընտրվել է «Լեյքերսի» կողմից և այնտեղ հանդես եկել երեք մրցաշրջան (2016-2019)։ 2019 թվականին տեղափոխվել է «Նյու Օռլեանս Պելիկանս»՝ փոխանակվելով Էնթոնի Դեյվիսի հետ։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Լոս Անջելես Լեյքերս (2016–2019) խմբագրել

Դեբյուտային մրցաշրջան (2016–2017) խմբագրել

2016 թվականի հունիսի 23-ին՝ դրաֆթի ժամանակ, Ինգրամը ընտրվել է Լոս Անջելես Լեյքերսի կողմից 2-րդ պիկով[2]։ 2016 թվականի դրաֆթի ժամանակ եղել է երկրորդ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, լինելով ընդամենը 18 տարեկան[3]։ 2016 թվականի օգոստոսի 23-ին ակումբի հետ պայմանագիր է կնքել[4]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին կայացել է Լեյքերսի առաջին հանդիպումը, որի ժամանակ հանդես է եկել նաև Ինգրամը և հավաքել է 9 միավոր[5]։ Ինգրամը նոյեմբերի 23-ի Գոլդեն Սթեյթ Ուորիորսի դեմ խաղում հավաքել 16 միավոր՝ սահմանելով իր նոր անձնական ռեկորդը[6]։ Դեկտեմբերի 2-ին նա գերազանցում է այդ ցուցանիշը՝ հավաքելով 17 միավոր։ Դեկտեմբերի 17-ին Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում Ինգրամը Տորոնտո Ռապտորսի դեմ խաղում հավաքել է 9 միավոր, 10 ասիսթ և 9 անդրադարձ[7]։ Ընդամենը 1 միավորի և 1 անդրադարձի պատճառով կորցրել է NBA պատմութան մեջ թրիփլ դաբլ սահմանած ամենաերիտասարդ բասկետբոլիստը դառնալու շանսը[8]։ 2017 թվականի հունվարի 6-ին Մայամիի դեմ հաղթանակած խաղում Բրենդոնը վերահաստատել է իր ռեկորդը՝ հավաքելով 17 միավոր[9]։ 2 օր անց Օռլանդո Մեջիքի դեմ հաղթանակած խաղում կրկին հավաքել է 17 միավոր[10]։ NBA բոլոր աստղերի շաբաթվա ընթացքում Ինգրամը մասնակցել է Rising Stars Challenge-ին[11]։ Փետրվարի 26-ին Սան Անտոնիո Սփըրսի դեմ խաղում առաջին անգամ անցել է 20 միավորի շեմը՝ վաստակելով 22 միացոր[12]։ Մրցաշարի ավարտին ընդգրկվել է NBA սկսնակների երկրորդ հավաքականում[13]։

2017–18 մրցաշրջան խմբագրել

Ամառային առաջնության ժամանակ իր առաջին և միակ խաղի ընթացքում հավաքել է 26 միավոր։ Ըստ Los Angeles Times ամսագրի Ինգրամը հրաշալի դեբյուտային խաղ է անցկացել և խաղադաշտում լավագույնն է եղել[14]։ 2017 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆինիքս Սանսի դեմ հաղթանակաց խաղում հավաքել է 25 միավոր[15]։ 2017 թվականի նոյեմբերի 15-ին ֆիլադելֆիայի դեմ խաղում հավաքել է 26 միավոր և ռեկորդային 11 անդրադարձ[16]։ Նոյեմբերի 29-ին հավաքել է 32 միավոր, սահմանելով նոր ռեկորդ[17][18]։ Մարտի 1-ին Ինգրամը վնասվածք է ստացել, ինչի պատճառով հետագայում բաց է թողել 12 հանդիպում[19][20]։ Մարտի 30-ին վերադառնում է խաղադաշտ, սակայն ստանալով վնասվածք ստիպված է լինում բաց թողնել ամբողջ մրցաշրջանը[20]։

2018–19 մրցաշրջան խմբագրել

Օգոստոսի 20-ին Հյուսթոն Ռոքեթս ակումբի դեմ խաղի ընթացքում Ինգրամը նկատողություն է ստացել մարզադաշտում կռվի բռնկվելու պատճառով[21][22]։ Դեկտեմբեր ամսին բաց է թողել 7 խաղ, ինչի պատճառը հանդիսանում էր վնասված սրունքաթաթային հոդը[23]։ 2019 թվականի հունվարի 17-ին Օկլահոմա Սիթի Թանդերի դեմ խաղի ընթացքում հավաքել է 11 ասիսթ, սահմանելով անձնական ռեկորդ[24]։ Հունվարի 29-ին Ֆիլադելֆիայի դեմ խաղում հավաքել է 36 միավոր[25]։ Մարտի 9-ին ստացված վնասվածքի պատճառով Ինգրամը բաց է թողնում ամբողջ մրցաշրջանը[26]։

Նյու Օռլեանս Պելիկանս (2019–ներկա) խմբագրել

2019 թվականի հուլիսի 6-ին բասկետբոլային աստղ Էնթոնի Դեյվիսին ստանալու համար Լեյքերսը Նյու Օռլեանս Պելիկանսին փոխանցել է Ինգրամին, Լոնզո Բոլին, Ջոշ Հարթին, ԴեԱնդրե Հանթերի դրաֆթի իրավունքները, երկու առաջին շրջանի պիկեր և գումար[27]։

Կարիերայի ցուցանիշներ խմբագրել

NBA խմբագրել

Ամենամյա մրցաշրան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2016 Լեյքերս 79 40 28.8 .402 .294 .621 4.0 2.1 .6 .4 9.4
2017 Լեյքերս 59 59 33.5 .470 .390 .681 5.3 3.9 .8 .7 16.1
2018} Լեյքերս 52 52 33.8 .497 .330 .675 5.1 3.0 .5 .6 18.3
Կարիերա 190 151 33.8 .458 .329 .662 4.7 2.9 .6 .6 13.9

Համալսարան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2015–16 Դյուք 36 34 34.6 .442 .410 .682 6.8 2.0 1.1 1.4 17.3

Մրցանակներ խմբագրել

NBA
  • 2× Rising Stars Challenge (2017, 2018)
  • NBA բոլոր սկսնակների երկրորդ հավաքական (2017)
Համալսարան
  • Associated Press Honorable Mention (2016)
  • ACC տարվա սկսնակ (2016)
Ավագ դպրոց
  • 4 անգամ NCHSAA չեմպիոն (2012, 2013, 2014, 2015)
  • Հյուսիսային Կարոլիանայի պարոն բասկետբոլ (2015)
  • McDonald's All-American (2015)
  • Nike Hoop ժողով (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://pantheon.world/profile/person/Brandon_Ingram
  2. Holmes, Baxter (2016 թ․ հունիսի 23). «Lakers take Brandon Ingram with second pick of draft». ESPN.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  3. «Brandon Ingram and NBA Rookie of the Year Odds». LakersNation.com. 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Lakers Sign Brandon Ingram». NBA.com. 2016 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Young Lakers roar past Rockets 120-114 to win Walton's debut». ESPN.com. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Warriors dish out franchise-record 47 assists in 43-point rout of Lakers». ESPN.com. 2016 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Ganguli, Tania (2016 թ․ դեկտեմբերի 2). «'Very solid' Ingram a bright spot in Lakers' loss». LATimes.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. Ramirez, Joey (2016 թ․ դեկտեմբերի 17). «Ingram, Young Provide Huge Nights In Loss to Cavs». NBA.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «Lakers roll past Heat 127-100 after Clarkson, Dragic ejected». ESPN.com. 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  10. «Lakers beat Magic 111-95 for 2nd straight victory». ESPN.com. 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  11. Ganguli, Tania (2017 թ․ հունվարի 25). «Lakers' Brandon Ingram and D'Angelo Russell are Rising Stars». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  12. «Lakers' Brandon Ingram: Scores career-high 22 points in Sunday's loss». CBSSports.com. 2017 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  13. Rohrbach, Ben (2017 թ․ հունիսի 27). «Draymond Green, Joel Embiid headline NBA's All-Defensive, All-Rookie team announcements». Yahoo.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  14. Ganguli, Tania (2017 թ․ հուլիսի 8). «Lakers shut down Brandon Ingram for rest of Summer League». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  15. Ramirez, Joey (2017 թ․ հոկտեմբերի 20). «Lonzo Lights Up Suns In Season's First Win». NBA.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  16. Ramirez, Joey (2017 թ․ նոյեմբերի 15). «Ingram, Kuzma Score Career-Highs in Slugfest Loss to Sixers». NBA.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. «Curry comes through in OT, Warriors outlast Lakers 127-123». ESPN.com. 2017 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  18. «Ingram's 3-pointer lifts Lakers over 76ers». ESPN.com. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. Ahmed, Shahan (2018 թ․ մարտի 12). «Brandon Ingram Injury Update». NBC Los Angeles.
  20. 20,0 20,1 Youngmisuk, Ohm (2018 թ․ մարտի 31). «Lakers' Brandon Ingram diagnosed with concussion». ESPN.
  21. Wojnarowski, Adrian (2018 թ․ հոկտեմբերի 21). «Sources: NBA looking at Rondo spitting video». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  22. Wojnarowski, Adrian (2018 թ․ հոկտեմբերի 21). «Brandon Ingram out 4 games, Rajon Rondo 3 and Chris Paul 2». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  23. «LeBron James gets triple-double, Lakers top Pelicans 112-104». ESPN.com. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. «Kuzma scores 32 as Lakers top Thunder in OT without LeBron». ESPN.com. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  25. «Embiid scores 28, leads 76ers to 121-105 victory over Lakers». ESPN.com. 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  26. «Brandon Ingram Medical Update». NBA.com. 2019 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  27. «Lakers Acquire Anthony Davis» (Press release). Los Angeles Lakers. 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդոն Ինգրամ» հոդվածին։