Բրեդ Դեյվիս
Ռոբերտ Կրիլ «Բրեդ» Դեյվիս (անգլ.՝ Robert Creel "Brad" Davis, նոյեմբերի 6, 1949[1][2], Թալահասի, Ֆլորիդա, ԱՄՆ - սեպտեմբերի 8, 1991[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր։ Իր ոչ երկար կյանքի ընթացքում հասցրել է խաղալ ավելի քան 30 դեր, որոնցից ամենանահայտնին դարձան Բիլլի Հեյսը («Կեսգիշերային ճեպընթաց») և նավաստի Կերելը («Կերել»)։
Բրեդ Դեյվիս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1949[1][2] |
Ծննդավայր | Թալահասի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1991[1][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Susan Bluestein? |
Երեխա(ներ) | Alex Blue Davis?[3][4] |
Կենսագրություն
խմբագրելԲրեդ Դեյվիսը ծնվել է Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում՝ ատամնաբույժ Յուջին Դեյվիսի և նրա կնոջ՝ Էն Կրիլի ընտանիքում։ Ըստ Նյու Յորք Թայմս-ի՝ մանկության տարիներին ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության երկու ծնողների կողմից[5]։ Ունի եղբայր՝ Ջին Դեյվիսը (անգլ.՝ Gene Davis), ով նույնպես դերասան է։
Դպրոցն ավարտելուց հետո Դեյվիսը մեկնեց Ջորջիա, որպեսզի սկսի դերասանի կարիերա։ Այստեղ երաժշտական տաղանդների մրցույթում հաղթելուց հետո Դեյվիսն աշխատել է Ատլանտայի թատրոնում և երկու անգամ մեկնել Նյու Յորք՝ աշխատանք փնտրելու։ Նյու Յորքում Դեյվիսն այցելել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա՝ միաժամանակ հանդես գալով Ամերիկյան տեղական թատրոնում։
Նյու Յորքում Բոբբի (Ռոբերտ) Դեյվիսը փոխեց անունը Բրեդ Դեյվիսի, քանի որ Ռոբերտ Դեյվիս անունով դերասան արդեն կար։
Շարունակելով խաղալ «նեոբրոդվեյան» (անգլ.՝ off-Broadway) բեմադրություններում՝ Դեյվիսը սկսեց հանդես գալ նաև կինոյում՝ «Ինչպես տանել ամուսնությունը» (անգլ.՝ How to Survive Marriage) հեռուստասերիալում։ 1976 թվականին սկսեց նկարահանվել «Սիբիլ» ֆիլմում։
1978 թվականին, երբ Ալան Փարքերի և Օլիվեր Սթոունի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում կատարեց Բիլլի Հեյսի գլխավոր դերը, հաջողությունը ժպտաց նրան։ Այդ դերի համար Դեյվիսն արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի՝ խաղային ֆիլմում լավագույն դերասանական դեբյուտի համար։
«Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում փայլուն հանդես գալուց հետո Դեյվիսը Ռայներ Ֆասբինդերից առաջարկ ստացավ նկարահանվելու իր «Կերել» ֆիլմում։ Չնայած մասնագիտական ռիսկին (հոմոսեքսուալ նավաստի և մարդասպան) և այն հանգամանքին, որ նախկինում ևս խաղացել էր հոմոսեքսուալությունը շոշափող ներկայացումներում, այդուհանդերձ, համաձայնեց։
Անձնական կյանք
խմբագրել1979 թվականին Դեյվիսն ամուսնացավ Սյուզեն Բլուստեյնի հետ, ով ավելի ուշ արժանացավ Էմմի մրցանակի՝ որպես դերասանի լավագույն ասիստենտ (քաստինգ-տնօրեն)։ Նրանք երեխա ունեցան՝ Ալեքսանդրան։ Ամուսնու մահվանից հետո Սյուզենը Հիլարի Դե Վրայսի հետ հուշեր գրեց՝ «Կեսգիշերից հետո․ Բրեդ Դեյվիսի կյանքն ու մահը»։
1985 թվականին դերասանի մոտ հայտնաբերվեց ՁԻԱՀ։ Դեյվիսն այդ փաստը գործնականորեն մինչև կյանքի վերջը գաղտնի պահեց՝ շարունակելով հանդես գալ կինոյում և թատրոնում։ Կյանքի վերջին տարիներին խոստովանեց, որ հիվանդ է և դարձավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվիստ։ Նա մեղադրում էր հոլիվուդյան շուկային և ԱՄՆ-ի կառավարությանը այդ հիվանդությունից տառապողներին անտեսելու համար[6]։
Սկզբում ենթադրվում էր, որ դերասանը մահացել է ՁԻԱՀ-ից, սակայն Սյուզենը իր հուշերում գրել է, որ ամուսինը մահացել է թմրանյութերի չափաբաժնի չարաշահումից՝ իրականացնելով սուիցիդ (էֆտանազիա)։ Մահվանից մի քանի օր առաջ ուժեղ ցավերի մեջ որոշել է վերադառնալ տուն և այդտեղ անցկացնել վերջին օրերը, որտեղ էլ հենց ինքնասպան է եղել։ Սյուզենը շարունակում է մնալ որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվիստ։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1976 | ֆ | Սիբիլ | Cybil | Ռիչարդ |
1978 | ֆ | Կեսգիշերային ճեպընթաց | Midnight Express | Բիլլի Հեյս |
1981 | ֆ | Կրակոտ կառք | Chariots of Fire | ամերիկացի սպրինտեր Ջեքսոն Շոլց |
1982 | ֆ | Կերել | Querelle | նավաստի Կերել |
1990 | ֆ | Դավադրություն սպանել Հիտլերին | The Plot to Kill Hitler | Կլաուս Շենք ֆոն Շտաուֆենբերգ |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելՏարի | Մրցանակ | Արդյունք | Կատեգորիա | Ֆիլմ |
---|---|---|---|---|
1979 | BAFTA | ներկայացվել է | Գլխավոր դերի ամենախոստումնալից նորեկ | Կեսգիշերային ճեպընթաց |
Լավագույն դերասան | Կեսգիշերային ճեպընթաց | |||
Ոսկե գլոբուս | ներկայացվել է | Լավագույն դերասան | Կեսգիշերային ճեպընթաց | |
ստացել է | Լավագույն դերասանական դեբյուտ տղամարդու դերում | Կեսգիշերային ճեպընթաց | ||
Kansas City Film Critics Circle Awards[7] | ստացել է | Լավագույն դերասան | Կեսգիշերային ճեպընթաց |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sheilaomalley.com/?p=33534
- ↑ «NYT»>Witchel, Alex. (16 April 1997) «For the Widow Of Brad Davis, Time Cannot Heal All the Wounds.» New York Times. Accessed July 31 2007.
- ↑ Брэд Дэвис (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ Kansas City Film Critics Circle — Home
Արտաքին հղումներ
խմբագրել- Брэд Дэвис (անգլ.) Internet Movie Database կայքում
- Брэд Дэвис at the Internet off-Broadway Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդ Դեյվիս» հոդվածին։ |