Բրենգվուրստ (գերմ.՝ Bregenwurst), կիսաապխտած երշիկ, բնորոշ է Գերմանիայի հյուսիսարևմտյան և կենտրոնական շրջաններին։ Բրենգվուրստը Ստորին Սաքսոնիայում և Սաքսոնիա–Անհալթում ավանդական երշիկ է։ Իր կազմում ներառում է՝ նիհար խոզ, սոխ, աղ և սև պղպեղ։ Ինչպես կանոնն է, սեղանին մատուցվում է կանաչ կաղամբի հետ։ Այս դեպքում Բրենգվուրստը որոշ ժամանակ հագենում է կաղամբով։ Շատ հաճախ այս կերակուրը պատրաստում են հյուսիսային Գերմանիայի տոներին։ Գերմանիայում Bregen կամ Brägen նշանակում է «ուղեղ», որը ցույց է տալիս, որ նախկինում այս երշիկի կազմում ընդգրկվել է խոզի ուղեղ։ Ներկայումս արգելվում է Բրենգվուրստի մեջ խոզի ուղեղը։

Բրեգենվուրստ
Bregenwurs
Բրեգենվուրստ
 Bregenwurst Վիքիպահեստում

Գրականություն խմբագրել