Բրանկո Ցվետկովիչ (մարտի 5, 1984(1984-03-05), Գրաչանիցա), սերբ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։

Բրանկո Ցվետկովիչ
Branko Cvetković

Լիբանան Տադամոն Զոուկ
Ակումբ Լիբանան Տադամոն Զոուկ
Դիրքը Թեթև հարձակվող
Համար № 20
Ծննդյան ամսաթիվ 1984, մարտի 5
Ծննդավայր Բոսնիա և Հերցեգովինա Գրաչանիցա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ
Ազգություն Սերբիա սերբ
Հասակ 200 սմ
Քաշ 102 կգ
Կարիերա սկիզբ 2001 թվական
Կարիերայի պատմություն
  • Սերբիա Սպարտակ (Սուբոտիցա) (2001—2004)
  • Սերբիա Բորաց (2004—2005)
  • Սերբիա Ժելեզնիկ (2005—2007)
  • Իսպանիա Ժիրոնա (2007—2008)
  • Հունաստան Պանիոնիոս (2008—2009)
  • Իսպանիա Սարագոսա 2002 (2009)
  • Սերբիա Ժելեզնիկ (2009)
  • Իտալիա Սկավոլինի (2009—2010)
  • Ուկրաինա Դոնեցկ (2009)
  • Ղազախստան Աստանա (2009)
  • Իսպանիա Ֆուենլաբրադա (2015)
  • Լիբանան Տադամոն Զոուկ

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Սերբիայում, որտեղ հանդես է եկել «Սպարտակ Սուբոտիցա» և «Բորաց Չաչակ» երիտասարդ ակումբների կազմերում։ Հայտնի է դարձել Սերբիայի բասկետբոլային լիգայում «ԲԱ Ժելեզնիկ» ակումբի կազմում հանդես գալուց հետո։ Այդ ակումբը 2005-06 թվականների մրցաշրջանին հաղթել է Ադրիատիկի լիգան, իսկ 2006-07 թվականներին մրցաշրջանին՝ Սերբիայի բասկետբոլի գավաթը։ Դրանից հետո պայմանագիր է կնքել իսպանական «Ժիրոնա» ակումբի հետ։ «Ժիրոնա» ակումբի կազմում հանդես գալու ընթացքում Բրանկոն խաղի ընթացքում միջինում հավաքում էր 9,1 միավոր։ 2006-2008 թվականներին հանդես է եկել Սերբիայի ազգային հավաքականներին կազմերում։

2008 թվականի օգոստոսի 2-ին հայտարարվել էր, որը Ցվետկովիչը պայմանագիր է կնքել Եվրալիգայի հունական «Պանիոնիոս» ակումբի հետ[1]։ 2009 թվականին պայմանագիր է կնքել իսպանական «Սարագոսա 2002» ակումբի հետ[2]։ 2011 թվականին տեղափոխվել է ղազախական «Աստանա Թայգերս», որտեղ համարվել է ակումբի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը[3]։ 2016 թվականից 20-րդ համարի մարզաշապիկի ներքո հանդես է գալիս «Տադամոն Զոուկ» ակումբի կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cvetković potpisao za Panionios, B92, August 2, 2008.
  2. «Talkbasket.net Cvetković joins CAI Zaragoza». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  3. «Бранко Цветкович. Монетка на счастье». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել