Բուրաստան մանկանց, կիսամսյա պատկերազարդ մանկապատանեկան հանդես։ Լույս է տեսել 1882-1893 թվականներին, Կոստանդնուպոլիսում։ 1889 թվականից վերանվանվել է «Ծաղիկ մանկանց»։

Բուրաստան մանկանց
Տեսակպատկերազարդ ամսագիր և մանկական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունվար 1882
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել էհոկտեմբեր 1888

Կազմ խմբագրել

Խմբագիրներ՝ Կ․ Կարակյուլյան, Ստեփան Տեովլեթյան, Միհրան Ասքանազյան։ Հրատարակիչ՝ Նշան Պերպերյան։

Աշխատանքներ խմբագրել

«Բուրաստան մանկանցը» մանկական, գրական–գեղարվեստական ստեղծագործություններին զուգահեռ տպագրել է արվեստին, առողջապահությանը, բժշկությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ, գրախոսություններ, հիշատակություններ նշանավոր անձանց մասին, առաջարկել մաթեմատիկական խնդիրներ։

Հանդեսի հրատարակմանն աջակցել են Մատթեոս Մամուրյանը, Ռեթեոս Պերպերյանը, Սմբատ Փանոսյանը, Արշակ Չոպանյանը, Եղիա Տեմիրճիպաշյանը և ուրիշներ։

Թղթակցել են Կ․ Պոլսի, Զմյուռնիայի և այլ շրջանների հայ դպրոցականները։

Զգալի է «Բուրաստան մանկանցի» (1882–1888) և «Ծաղիկ մանկանց» (1889–1893) հանդեսների դերը հայ մանուկների կրթության ու դաստիարակության և այդ շրջանակներում՝ նաև հայ մանկական գրականության զարգացման գործում[1][2][3]։

«Բուրաստան մանկանց»-ի էջերում պարբերաբար տպագրվող բանահյուսական նյութերը՝ առածների, ասացվածքների, հեքիաթների, զրույցների մեծ մասը նույնպես թե՛ ուսուցողական-դաստիարակչական, թե՛ ճանաչողական արժեք ունեն և ինչպես նշել է Խաժակ Գյուլնազարյանը, դրանք, հատկապես առածներն ու ասացվածքները, ի մի հավաքելու դեպքում «հնարավոր կլիներ կազմել մի բավական խոշոր ժողովածու, որ որոշակի պատկերացում կտար արևմտահայ իրականության մեջ անցյալ դարի վերջերին տարածված… այդ բանահյուսական-ժողովրդական ստեղծագործությունների հիմնական ուղղության և գեղարվեստական առանձնահատկությունների մասին»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://hpj.asj-oa.am/2529/1/2008-2(106).pdf(չաշխատող հղում) ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ, ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմա-բանասիրական հանդես
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԲՈՒՐԱՍՏԱՆ ՄԱՆԿԱՆՑ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
  4. Խ. Գյուլնազարյան. Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, էջ 75։ 10 «Բյուզանդիոն», 1907, −3154, էջ 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 617