Բուռե (ֆր.՝ bourrée ֆր.՝ bourrer բայից՝ անսպասելի կամ հանկարծակի թռիչքներ կատարել), զույգերով ազգային պար։ Ծագել է Կենտրոնական ֆրանսիական զանգվածում (Ֆրանսիա) 16-րդ դարից առաջ։ Ունի 4 տարատեսակ՝ Օվերնի բուռե, Ռուեռգի բուռե[1], Բուրգունդիաի բուռե և Անժուի։

Բուռե երկուսով Ավինյոնում (≈ 1906 թ.)

Պատմություն խմբագրել

Բուռեն առաջացել է 15-16-րդ դարերում Օվերնի և Վերին Լուարի շրջաններում, իսկ հետագայում տարածվել է ամբողջ Ֆրանսիաում։ 17-րդ դարում, երբ Ֆրանսիայում սկսվեց «ամեն ինչ ֆրանսիական» ազգային միտումը, Բուռեն մուտք գործեց վերին խավ և դասվեց պարահանդեսային պարերի շարքին։ Այդ ժամանակից նա ձեռք բերեց ավելի կայուն ու որոշակի ձև, որը հատուկ է պարահանդեսային պարերին։ 18-րդ դարի առաջին կեսին Բուռեն դառնում է եվրոպական ամենահայտնի պարերից մեկը։ Բուռեն իրենց ստեղծագործությունների մեջ են ներառել ֆրանսիացի և գերմանացի Բարոկկո ոճի կոմպոզիտորները (Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Յոհան Սեբաստիան Բախ (և նրա որդիները), Յոհան Ֆիշեր, Անդրե Կամպրա, Ժան Ֆիլիպ Ռամո և այլք։ 1789 թվականին տեղի ունեցած Ֆրանսիական հեղափոխությունից հետո, ինչպես նաև Նապոլեոն Բոնապարտի վարած պատերազմներից (1799-1815) հետո բուռեն դադարեց նորաձև լինելուց և որոշ ժամանակով մոռացվեց։ Կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջաններում բուռեն գործնականում չէր օգտագործվում։ Միայն ռոմանտիզմի մայրամուտին (19-րդ դարի վերջին) Բուռեն մուտք գործեց ակադեմիական երաժշտություն (ընդ որում միայն ֆրանսիական) որպես «հին ու բարի«» օրերի նշան։ Հազվադեպ դեպքերում որպես հատուկ նշան, գեղագիտական կամ գեղարվեստական հղումների համար օգտագործվել է ռոկոկո ոճում կամ նույնիսկ պարզապես անուն օգտագործվել է 20-րդ դարի որոշ կոմպոզիտորների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernandez, Université de Toulouse II, France, Une bourrée rouergate à Paris au XIIIe siècle, Société de langue et de littérature médiévales d'oc et d'oïl, Paris, France, (1975) (Revue)

Գրականություն խմբագրել

  • Daniel Bernard, « En place pour la première bourrée... », in Images et symboles du Berry, n° hors série de Berry Magazine, հոկտեմբեր 2001, 12-16 էջեր.
  • Daniel Bernard, « La bourrée en Berry : disparition, survivance ou renaissance ? », in Les champs de l’ethnologie. Du Berry à la Bretagne, de l'enquête de terrain à l'écomusée, actes du Colloque du 26 հունվար 2002, organisé par le C.R.E.D.I. à Châteauroux, Châteauroux, C.R.E.D.I.-Éditions, նոյեմբեր 2002, 11-46 էջեր․
  • Daniel Bernard, « Bourrées et danses en Berry - Histoire et ethnologie », éd. Alan Sutton, Saint-Cyr-sur-Loire, 2011, 192 էջ.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուռե» հոդվածին։