Բուշոյարաշ
Բուշոյարաշ (Բուշարի ուղևորությունը, խորվ.՝ Pohod bušara; հունգ.՝ Busójárás[1]), Մոխաչ (Հունգարիա) քաղաքում բնակվող խորվաթ-շոկցիների կողմից Պահքի վերջին օրերին նշվող ամենամյա տոնակատարություն (խորվ.՝ Farsang): Տոնակատարության առանձնահատկություններից են բուշարները (ավանդական դիմակներ հագած մարդիկ), ժողովրդական երաժշտությունը, դիմակահանդեսը, շքերթներն ու պարերը։ Բուշոյարաշը տևում է վեց օր, սովորաբար անցկացվում է փետրվար ամսին։ Այն սկսվում է Յուղոտ հինգշաբթիից հետո «փոքր» դիմակահանդեսով, այնուհետև նշվում է պահքի կիրակին (խորվ.՝ Farsang vasárnap): Պահքից առաջ յոթերորդ կիրակին և ավարտվում է Բարեկենդանի հուղարկավորությամբ (խորվ.՝ Farsangtemetés), Յուղոտ Երեքշաբթի (Մոխրոտ չորեքշաբթիի նախօրյակին)։
Բուշոյարաշ | |
Busójárás* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հունգարիա |
Տիպ | Ավանդույթներ |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Europe et Amérique du Nord |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2009 (VI նստաշրջան) |
Համար | 00252 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Այս ավանդական տոնակատարությունները 2009 թվականին գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում[2]։
Պատմություն
խմբագրելՏեղաբնակները դիմակահանդեսը բացատրում են տարբեր ավանդազրույցներով։ Հայտնի ավանդազրույցներից մեկի համաձայն՝ թուրքական օկուպացիայի ժամանակ Մոխաչի բնակիչները հեռացան քաղաքից և օսմանյան զորքերից թաքնվեցին մոտակա անտառներում և ճահճուտներում։ Մի գիշեր խարույկին մոտեցավ մի տարեց շոկցի և ասաց «Մի՛ վախեցեք։ Ձեր կյանքը շուտով կբարելավվի և դուք կվերադառնաք ձեր տները։ Այսուհետև պատրաստվեք ճակատամարտի, կռեք ձեր զենքերը, հագեք սարսափելի դիմակներ, սպասեք բուռն գիշերվա, երբ դիմակավորված ասպետը կմոտենա ձեզ»։ Տարեցը հանկարծակի անհետացավ, ինչպես որ երևացել էր։ Փախստականները հետևեցին նրա խորհրդին և մի քանի օր անց բուռն գիշերվա ընթացքում հայտնվեց ասպետը։ Նա հրամայեց վերադառնալ Մոխաչ, հագնել դիմակները և ամբողջ ուժով աղմկել։ Մոխաչի բնակիչները հետևեցին նրա օրինակին և վախեցրին թուրքերին, որոնք էլ սարսափելով դևերից՝ մինչև լուսաբաց գլխապատառ փախան քաղաքից։ Ավելի հնագույն ավանդազրույցներում բուշարները աղմուկով և դիմակներով վախեցնում էին ոչ թե թուրքերին, այլ ձմռանը։ Ժամանակակից տոնակատարություններին մասնակցում են նաև հյուրեր հարևան երկրներից (Խորվաթիայից և Սերբիայից, խորվաթ շոկցիներ), ինչպես նաև Լեհաստանից։
Պատկերասրահ
խմբագրել-
Busó mask from the collection of the Museu da Imigração de São Paulo
-
Busó-walking - Busójárás
-
Busó-walking of the Hungarian Carnival - Farsangi busójárás.
-
Busós
-
Busó
-
Բուշարների դիմակները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hrvatski glasnik 8/2009 Արխիվացված 2010-05-25 Wayback Machine Pohod bušara, Feb 19, 2009
- ↑ Busó festivities at Mohács: masked end-of-winter carnival custom. Description and decision at the UNESCO's website. Accessed on 11 January 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- [1] Արխիվացված 2019-02-11 Wayback Machine (More info: http://www.busofest.hu Արխիվացված 2019-02-11 Wayback Machine UNESCO: Representative List (2009), The Busó festivities at Mohács)
- A film about the festivities in English
- Glas Koncila Stipan Bunjevac: Iz života hrvatskih vjernika izvan Hrvatske - Hrvati u Mohaču: Mohačke buše šokačkih Hrvata, nr.5 (1702), February 4, 2007
- Official website of Mohacs
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուշոյարաշ կատեգորիայում։ |