Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (գիրք)
«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» (անգլ.՝ The state policy of Georgia and the monuments of Armenian culture, ռուս.՝ Государственная политика Грузии и памятники армянской культуры (1988-1998)), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1998 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 2-րդ գիրքը (Գիրք Բ)։ Այն հեղինակել և կազմել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Ժողովածուն ընդգրկում է հատկապես 1988-1998 թվականների ընթացքում փաստագրական նյութեր ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային հուշարձանների ավերումների և յուրացումների վերաբերյալ։ Գրքում ներկայացված են նաև փաստաթղթերի լուսապատճեններ և լուսանկարներ[1][2][3][4]։
Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները | |
---|---|
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 124 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» |
Հաջորդ | «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1998 թվական |
ԳՄՍՀ | ISBN 5-8080-0144-7 |
ՀՏԴ | 725.945 |
ԳՄԴ | 85.113(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/23.pdf |
«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակմանը նպաստել է Շվեյցարիայում բնակվող Գրոնիկ Փափազյանը[1][2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-03-05 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 «Օրենք չեմ խախտել». Սամվել Կարապետյանին գործունեության պատճառով արգելել են մտնել Վրաստան» (արխիվացված)։
- ↑ «Սամվել Կարապետյան. «Կարծում եմ, որ վրացիներն ավելի են գնահատում իմ աշխատանքը, քան հայերը» (արխիվացված)։
- ↑ «Երեք հարևան, երեքն էլ մի վարքի։ Հայ հուշարձանագետին արգելել են մտնել Վրաստան» (արխիվացված)։