Բունիաթ Սեբաստացի
Բունիաթ Սեբաստացի (16-րդ դար, Սեբաստիա - 17-րդ դար), XVII դարի հայ բժիշկ։
Բունիաթ Սեբաստացի | |
---|---|
Ծնվել է | 16-րդ դար |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | 17-րդ դար |
Մասնագիտություն | գիտնական |
Ծնվել է Սեբաստիայում։ Հիմնականում ապրել ու ստեղծագործել է Սամսուն քաղաքում։ 1626 թվականին Մարզվանում խմբագրել է Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատությունը՝ կատարելով արժեքավոր լրացումներ։ Օգտվելով հայ և արաբ բժիշկների գործերից (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի, Գրիգորիս Բժշկապետ)[1][2]՝ 1630 թվականին Սամսուն քաղաքում գրել է «Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունը՝ բաղկացած 50 գլխից։ Գրքում նկարագրել է ստամոքսի, աղիքների, լյարդի, երիկամների, սեռական օրգանների, աչքի, ականջի, քթի հիվանդությունների, թուլամտության, լուծանքի և թերլուծանքի, ջերմերի, ուռուցքների ախտանշանագիտությունը, բուժման եղանակները, հիվանդի խնամքն ու սննդակարգը։ Մի քանի գլուխներ նվիրված են դեղամիջոցներին և նրանց բաղադրությանը։ XIX գլխում զիպահ (կոկորդի լորձաթաղանթի խոցոտումով և այտուցով ընթացող հիվանդություն) կոչվող հիվանդության սուր տեսակի դեպքում առաջարկել է վիրաբուժական փոքր միջամտություն։
Գտնում էր, որ սովորելու համար չկա ավելի լավ առարկա քան գիտությունը, քանի որ բժշկի աշխատանքը կապված է Աստծո «մեծագույն ստեղծագործության»` մարդու, առողջության հետ[3]
ՁեռագրերԽմբագրել
Բունիաթ Սեբաստացու աշխատությունը պահպանվել է ձեռագիր չորս ընդօրինակություններով՝
- Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ․ N 1023)
- Վրաստանի ԳԱ ձեռագրերի ինստիտում (ձեռ․ N 52)
- Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ․ N 1285)
- Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ․ N 830)։
ԳրականությունԽմբագրել
- Оганесян Л․ А․, История медицины в Армении, т․ 3, Е․, 1946, с․ 117–23․
- Буниат Себастаци «Книга о медицине» = «Գիրք բժշկութեան» / Сост. Д. М. Карапетян. — Ер.: изд-во АН АрмССР, 1987. — 192 с. — 5000 экз.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ А. О. Гаспарян. Применение меда и воска в рецептах врачей Буниата Себастаци и Асара Себастаци Archived 2013-12-03 at the Wayback Machine. — Биологический журнал Армении, № 43 — 1990 — стр. 963—966
- ↑ Д. М. Карапетян Труд Буниата Себастаци «Книга о медицине» — Вестник общественных наук АН АрмССР, № 8 — 1975 — стр. 94—105
- ↑ Bishop Bagrat (Vazgen) Galstanyan The Health Care System in Armenia (The Historical, Social, and Theological Perspective: Past, Present, and Prospects) — Concordia University, Montreal — 2012
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 609)։ |