Բունդալա, ազգային պարկ և արգելոց Շրի Լանկայում[1]։ Հիմնադրվել է 1993 թվականին, մինչ դեռ շինարարությունը սկսվել է 1990 թվականից[2]։ Այստեղ հանդիպում են այնպիսի կաթնասուններ և թռչուններ, որոնք գրանցված են Շրի Լանկայի և համաշխարհային կարմիր գրքում։

Բունդալա
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունՇրի Լանկա Շրի Լանկա
Կոորդինատներ6°12′50″ հս․. լ. 81°13′30″ ավ. ե.HGЯO
Տարածք8218 հա
Հիմնադրված է1993
Քարտեզ
 Bundala National Park Վիքիպահեստում

Մինչ արգելոցի և ազգային պարկի կարգավիճակ ստանալը նրա տարածքը կազմում էր 25 000 հա։ 1993 թվականի հունվարի 4-ին ստանում է ազգային պարկի կարգավիճակ։ Համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն[3] և կենսոլորտային տարածք։

Աշխարհագրություն և Կլիմա

խմբագրել

Ազգային պարկը գտնվում է Շրի Լանկայի հարավային մարզում՝ ուր կան բազմաթիվ լճեր, կղզիներ, ավազագոյացություններ և անտառներ։ Բունդալա ազգային պարկի հարևանությամբ գտնվում է չորս խոշոր ծվածոց՝ Բունդալա (520 հա), Էմբիլկալա (430 հա), Փոքր (650 հա) և Կահոլանկալա (390 հա)։ Արգելոցում կան գեղատեսիլ ջրատարածքներ, թփուտներ և մարգագետիններ։ Կլիման հիմնականում չոր է, սակայ հարևանությամբ գտնվող կղզիներում գերակշռում է խոնավ արևադարձային կլիման։ Հարաբերական խոնավությունը՝ 80%, իսկ տարեկան տեղումների քանակը՝ 1074 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 28,0 °C, իսկ ամենաշոք ամիսները երեքն են՝ ապրիլ, մայիս, հունիս։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Ազգային պարկում գրանցված են 324 տեսակի հայտաբերված ողնաշարավորներ, այդ թվում 32 տեսակի ձկներ, 15 տեսակի երկկենցաղներ, 48 տեսակի սողուններ, 197 տեսակի թռչուններ և 32 տեսակի կաթնասուններ։ Բացի այդ, կան նաև 52 տեսակի թիթեռներ և այլ հոդվածոտանիներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բունդալա ազգային պարկը Շրի Լանկայում». կայք. Միջազգային ջրատարածություններ. Արխիվացված է օրիգինալից (cached copy) 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  2. Տեղեկատվություն Շրի Լանկայի ազգային պարկերի մասին Արխիվացված 2008-06-05 Wayback Machine.
  3. 23 նոր կենսոլորտային տարածք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդ և բնություն» նախագծից Արխիվացված 2009-02-03 Wayback Machine(անգլ.) — ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք, 29.06.2005.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բունդալա (ազգային պարկ)» հոդվածին։