Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (այլ կիրառումներ)

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Բուխարեստում, Ռումինիա։ Եկեղեցին կառուցվել է Strada Armenasca (Հայկական փողոց) և Strada Carol I (Կարոլ Ա. փողոց) փողոցները հատող վայրում։ Այն գտնվում է Բուխարեստի կենտրոնում և իր հովանու տակ են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդարանը և Ռումինիայի Հայոց Միությունը։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ)
Եկեղեցի


ՏեղադրությունՌումինիա Բուխարեստ, Ռումինիա
ԱշխարհՌումինիա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1911
Կառուցման ավարտ1915, սեպտեմբերի 8
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ) (Ռումինիա)##
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Բուխարեստ) (Ռումինիա)
44°26′18″ հս․ լ. 26°06′47″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Բուխարեստում հայերն առաջին եկեղեցին՝ Բըրըթիա (Եղբայրություն), կառուցել են 1581-1629 թվականներին, այն հավասարապես ծառայել է ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին։ Երբ 1638 թվականին այն անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինությանը, ուղղափառ հայերը կառուցեցին մեկ այլ՝ փայտե եկեղեցի։ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց ներկա եկեղեցին կառուցվել է 1911-1915 թվականներին նույն տեղում, ճարտարապետ Գրիգոր Չերքեզի նախագծով[1]։

Եկեղեցին կառուցել է Հովվյան ընտանիքից Հարություն Հովվյանը։ Եկեղեցին անվանվել է Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի անունով։ Այդ ժամանակ հայ գաղութի երևելիներից և Բուխարեստի վճռաբեկ ատյանի խորհրդական Գրիգոր Պըյքըլիի ջանքերով, ով մեծ գումար է տրամադրել եկեղեցու կառուցման համար, իր օժանդակությամբ և եկեղեցական խորհուրդի որոշումով, 1910 թվականի մարտին, մասնավոր ճարտարապետ է գնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ուսումնասիրելու Մայր Տաճարը, որի նման կառուցվում է Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Հայոց եկեղեցին։ Ճարտարապետը երեք ամիս մնում է Էջմիածնում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվում է 1911 թվականին, եկեղեցու կառուցման համար հավաքվում է անհրաժեշտ 113,342.50 լեյ ոսկի գումար, և եկեղեցու շինությունն ավարտվում է 1914 թվականին։ Եկեղեցու օծումը կատարվել է 1915 թվականի սեպտեմբեր 8-ին՝ ձեռամբ բուլղարահայերի հոգևոր առաջնոր Տեր Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանի[2]։

Եկեղեցու դիզայնը հիշեցնում է Էջմիածնի Մայր տաճարը։ Աշխատանքներն ավարտվել են 1915 թվականի սեպտեմբերին։ Բակում շրջակա համալիրը ներառում է եպիսկոպոսական նստավայր, գրադարան, թեմական թանգարան, մշակութային կենտրոն, մանկապարտեզ և Ռումինիայի հայերի միության կենտրոնական գրասենյակը[3]։

Եկեղեցին, նրա գրադարանը և Անդրանիկի արձանը, Ռումինիայի մշակույթի և կրոնի հարցերի նախարարության կողմից ընդգրկված է որպես պատմական հուշարձան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  2. Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին նշել է հիմնադրության 99-ամյակը
  3. Neculai Ionescu-Ghinea and Lucia Stoica, Enciclopedia lăcașurilor de cult din București, vol. I, pp. 98-9. Bucharest: Editura Universalia, 2005, 978-973-772-212-6

Արտաքին հղումներ խմբագրել