Բուլուզան հրաբուխ տեղակայված Լուսոն կղզում, Սորսոգոն պրովինցիայում։

Բուլուզան
Տեսակլեռ և բլուր
Երկիր Ֆիլիպիններ
Վարչատարածքային միավորSorsogon?
Աշխարհագրական
տեղադրություն
Լուսոն
Բարձրությունը ծովի մակարդակից1565 մետր
Հարաբերական
բարձրություն
1547 մետր
Նյութանդեզիտ
Սմիթսոնիան կոդ273010

Բուլուզանը ստրատոհրաբուխ է 1565 մետր բարձրությամբ։ Գտնվում է 250 կմ հեռավորության վրա Մանիլաից և 70 կմ հեռավորության վրա Մայոն հրաբխից։ Գտնվում է 11 կմ երկարությամբ կալդերայի վրա, որը կազմվել է 36000 տարի առաջ։ Տեղանքը հետևյալ շրջանում հիմնականում կազմված է դացիտից և ռիոլիթից։ Բուլուզանը շրաջապատում են ավելի ցածր ստրատոհրաբխերը։ Հրաբխային խառնարաները տեղակայված են գագաթում, ինչպես նաև ստորոտում։ Հրաբուխը տալիս է տեղեկություններ իր մասին ժամանակ առ ժամանակ 19֊րդ դարի կեսերից, սկսած սելավային հեղեղների արդյունքից, և վերջացրած տեֆրաների ակտիվ ժայթքումից։ Հրաբխից 4 կմ հեռու ընկած տարածքները համարվում է վտանգավոր տարածք բնակություն հաստատելու համար։ Հրաբուխը բավականին ակտիվ է սկսած 1970֊ական թվականներից։ Այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում որը ունեցել է 1.2֊6 կմ երկարություն։ տարածքում չեն բացառվել երկրաշարժերը։ Վերջին անգամ հրաբուխը իր մասին իմանալու առիթ է տվել 2012 թվականի մայիսի 11֊17 ընկած ժամանակահատվածում։

Չնայած այն վտանգին որ մոտակայքում կա գործող հրաբուխ, Բուլուզանը համարվում է հայտնի զբոսաշրջական կենտրոն։

Արտաքին հղումներ խմբագրել