Բուլղարիայի կանաչների կուսակցություն
Բուլղարիայի կանաչների կուսակցություն (բուլղար․՝ Политическа партия Зелените), բուլղարական քաղաքական կուսակցություն, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Կուսակցական գլխավոր շտաբը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Բուլղարիայի կանաչների կուսակցություն Зелените | |
---|---|
Տեսակ | քաղաքական կուսակցություն |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադրված | 2008 թվական[1] |
Գաղափարախոսություն | green liberalism? |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Պաշտոնական գույն(եր) | կանաչ |
Շտաբ | Սոֆիա, Բուլղարիա |
Բուլղարիայի խորհրդարան | 0 / 240 |
Կայք | zelenodvizhenie.bg |
Green Movement (Bulgaria) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԲուլղարիայի կանաչների կուսակցությունը հիմնադրվել է 2008 թվականին, որպես ոչ կառավարչական կազմակերպություն։ Վերջինիս անդամների աշխատանքի ոլորտներն են շրջակա միջավայրի պահպանությունը, համընդհանուր իրավունքների երաշխիքները և մարդակենտրոնությունը։
Հասարակական կազմակերպությունը քաղաքական կուսակցություն դարձել է միայն որոշակի լիազորությունների շրջանակ ստանալու և ազդեցություն ունենալու համար։ Կուսակցության կարևորագույն մոտիվացիաներն են Բուլղարիայի Հանրապետության տարբեր քաղաքական համակարգերի թերությունների քննադատությունը, այդ թվում՝ համատարած կոռուպցիայի, ժողովրդավարական վերահսկողության բացակայության և պետական կառույցների անվճռականության քննադատությունը։
Քաղաքական կուսակցությունն իր անդրանիկ նիստը գումարել է 2008 թվականի մայիսին Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Սոֆիայում։ Հետագա երեք ամիսների ընթացքում կուսակցության շարքերը համալրել են ավելի քան 6000 անդամներ։ Համաձայն կուսակցության կանոնադրության՝ քաղաքական ուժն ունի երեք համանախագահներ, որոնք ունեն հավասար իրավունքներ։
Ընտրությունների վիճակագրություն
խմբագրելԸնտրություն | Հաղթած
աթոռներ |
Ընտրողների
քանակ |
Արտերկրացի | Տոկոսային
հարաբերակցություն |
Վարկանիշ | Կարգավիճակը | Կարգավիճակ |
---|---|---|---|---|---|---|---|
2009 | 0 | 21,841 | 1,124 | 0.52% | 9-րդ | ||
2013 | 0 | 26,520 | 1,742 | 0.75% | 14-րդ | ||
2014 | 0 | 19,990 | 1,729 | 0.61% | 11-րդ | ||
2017 | 0 | 101,217 | 11.413 | 2.96% | 7-րդ | «Այո՛, Բուլղարիա» կուսակցության հետ հանդես է եկել, որպես քաղաքական դաշինք՝ ԴԵՕՍ անվամբ։ |
Ընտրություն | Հաղթած աթոռներ | Ընտրողների քանակ | Տոկոսային
հարաբերություն |
Ցուցանիշ |
---|---|---|---|---|
2009 | 0 | 18,644 | 0.72% | 10-րդ |
2014 | 0 | 12,547 | 0.56% | 11-րդ |