Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բուդապեշտ)

եկեղեցի Բուդապեշտում

Բուդապեշտի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցի, 17-րդ դարում Բուդապեշտում ձևավորված հայկական համայնքի հայկական կաթողիկե եկեղեցին է, որը որպես ինքնուրույն կաթողիկե եկեղեցական համայնք սկսել է գործել 1924 թվականից։ Պատարագն ընդունված է մատուցել հայերեն։ Հունգարիայի տարածքում գործող միակ հայկական եկեղեցին է[1][2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բուդապեշտ)
եկեղեցի

հայ կաթողիկե եկեղեցի

ՏեղադրությունԲուդապեշտ, Ույբուդա շրջան, Օրլաի 6
ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ԿրոնադավանանքՀայ Կաթողիկե եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)քահանա Անտոն Կադարյան
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող
Ակտիվ է1924 թվականից
Կառուցման սկիզբ20-րդ դար
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բուդապեշտ) (Հունգարիա)##
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բուդապեշտ) (Հունգարիա)
47°28′55″ հս․ լ. 19°03′03″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Բուդապեշտի հայությունը Տրիանոնի հաշտության պայմանագրի հետևանքով կորցրել է եկեղեցական իրավական կապերը Տրանսիլվանիայի հայ կաթողիկե համայնքի հետ[3][4]։ Այդ ժամանակ Հունգարիայում հայկական եկեղեցի գոյություն չի ունեցել, իսկ Բուդապեշտի հայությունը ձուլվել էր տեղական կաթողիկե համայնքի հետ։

Հայկակակ եկեղեցու ստեղծման հարցը առաջին անգամ բարձրացրել է «Հունգարիայի հայերի միության» հիմնադիր, Բուդապեշտի մարզային քրեական դատարանի նախագահ Ֆելիքս Ավեդիկը։ Նրան սատարել է Վիեննայի Մխիթարյան միաբանության արքեպիսկոպոս, Ծայրագույն աբբահայր Պ. Գովրիկ Գերգեյը, բայց թույլտվություն չեն ստացել։

Ավելի ուշ նույն խնդրանքով Մխիթարյան միաբանությանը դիմել են Ագոշտոն Գեզան, Ֆելիքս Ավեդիկը, Գոպչա Լասլոն և Շիմայի Ձյուլան։ 1922 թվականին Հունգարիայի կաթողիկե եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Չերնոխ Յանոշը թույլատրել է Մխիթարյան միաբանության ներկայացուցչությունը և ինքնուրույն կաթողիկե եկեղեցիական համայնքի ստեղծումը Հունգարիայում։ 1924 թվականին Վենետիկի մխիթարյան քահանա Տիրոյան Աթանասը, Հռոմի Առաքելական Սբ. Աթոռից ստացված հավաստագրով Բուդապեշտ է ժամանել։ Սրա մասին փաստում է Բուդապեշտի Արքեպիսկոպոսի տեղապահի դիվանում պահպանվող 1015 համարի գրությունը[1]։

Ժամատներ խմբագրել

Առաջին կաթողիկե ժամատունը գտնվել է Բուդապեշտի Ռադայի փողոցի համար 11-13 շենքում։ 1926 թվականին վարդապետը հիվանդացել է և վերադարձել Վենետիկ, որտեղ և 1927 թվականին մահացել է։ Մինչև 1929 թվականը հոգևոր հայր չի եղել և ժամատունը փակվել է։

1930 թվականինին Վենետիկի Մխիթարյան միաբանությունը Բուդապեշտ է ուղարկել Տիրոյան Աթանասի եղբորը Տիրոյան Հակոբին, ով երկար տարիներ գործել էր Երժիբետպոլիսում։ Երկրորդ ժամատունը գործել է 1930 թվականի հոկտեմբերից Բուդապեշտի Անդրաշ 52 հասցեում։ 1932 թվականին՝ Հունգարիայի արքեպիսկոպոսի հովանավորությամբ, կազմավորվել է Բուդապեշտի Հայ կաթողիկե ծխային համայնքը[1]։

1933 հուլիսին Հակոբ Տիրոյանի մահվանից հետո ժամատունը նորից փակվել է և հետագա երկու տարում պատարագը մատուցվել է Վացի փողոցում գտնվող Անգոլկիշասսոնյոկ եկեղեցում, այնուհետև Բազիլիկայի Լիպոտ եկեղեցում։ Հունգարիայի եկեղեցու ղեկավար Էստերգոմի արքեպիսկոպոս դոկտոր Շերեեդի Յուստինյանի 36 համարի կարգադրանքով 1935 հունվարի 3-ին թույլատրվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցչի Բուդապեշտում գործունեությունը և համայնքը գործել է Բուդապեշտի 5-րդ շրջանի, Վադաս 9 հասցեում գտնվող տանը։ Պատերազմի ժամանակ այդ տունը ռմբակոծվել է և ժամատունը տեղափոխվել է Կոմս Տելեկի Պալ 8 հասցեի տուն; 1949 թվականի հարևան գործարանը սեփականացրել է վերանորոգված ժամատունը և ժամատան համար վարձակալել են Բուդապեշտի 5-րդ շրջանում գտնվող Սեմելվեյս 9 հասցեի տունը։ 1974 մայիսի 14-ին այս տարածքը նորից պետականացվել է։

Եկեղեցին խմբագրել

1930-ականներին հայ համայնքի հոգևոր հովիվ Հայկ Վարդանես Պունգությանի մահից հետո եկեղեցու գլխավորել է Անտոն Դանիել Կադարյանը։ Սեփական շենք չունենալու ժամանակ հայկական պատարագները մատուցվել են Բուդապեշտի Սուրբ Ստեփանոս Բազիլիկում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Անտոն Կադարյանը դիմել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին, կանադահայերին, հունգարաբնակ հայերին և խնդրեց աջակցել սեփական տարածք ձեռք բերելու գործում։ Սփյուռքի օգնությամբ Անտոն Դանիել Կադարյանին հաջողվել է Բուդապեշտում գնել մեծ առանձնատուն և 1974 թվականին այն վերակառուցել որպես եկեղեցի՝ հիմնել է մատուռ, աղոթարան և գրասենյակներ[5]։ Անտոն Դանիել Կադարյանի մահից հետո առ այսօր եկեղեցում պատարագ են անցկացնում միայն պաշտոնակատար հոգևոր հայրեր, որոնք տարբեր պարբերականությամբ են գալիս եկեղեցի։

Եկեղեցու վերնահարկում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են 19-րդ դարի Տրանսիլվանիայից Բուդապեշտ տեղափոխված հայերի կենցաղի մասին պատմող նմուշներ։ Սրահներից մեկը նվիրված է հայ հոգևորականության պատմությանը։ Եկեղեցում գործում է գրադարան[6][7]։

Խորան խմբագրել

  Եռահարկ շինության առաջին հարկում ստեղծված ս. Աստվածածին աղոթարան-եկեղեցու ներքին հարդարանքի ձևավորման գործը դեռևս 1973 թվականին ստանձնել է ճարտարապետ Շանդոր Ազբեյը։ Շենքի առաջին հարկի անկյունային մասից առանձին մուտք է բացվում դեպի Մայր Դոլորոսա մատուռը, որտեղ աչքի են ընկնում մարմարե քառասյուն խորանի վրա դրված խաչյալ Քրիստոսի ու Ս. Մարիամ Աստվածածնի արձանաքանդակները։ Աղոթարանը, որի ոսկեզօծ դուռն ինքնատիպ է չորս ավետարանիչների խորհրդանիշներով, գտնվում է հիշյալ մատուռի հարևանությամբ։ Ավագ խորանի կենտրոնում Ս. Մարիամ Աստվածածնի սրբապատկերն է, որի երկու կողմում պատկերված են հին հայկական եկեղեցիներ. աջից՝ Այրիվանքը կամ Գեղարդավանքը, ձախից՝ Անիի Առաքելոց եկեղեցին։ Երկրորդ հարկում կառույցն ունի մի քանի սրահ. պատերին առկա են ճոխ հարդարանքով ու հայերեն նոր արձանագրություններով հուշատախտակներ։
- Պալ Էմեշեն «Բուդապեշտի հայ կաթոլիկ եկեղեցու թանգարանային հավաքածուն»[Ն 1]
 

Նշումներ խմբագրել

  1. Խորանի նկարագիրը վերցված է Արսեն Հարությունյանի և Հարությաւն Խուդանյանի «Բուդապեշտի ս․ Աստվածածին աղոթարան-եկեղեցու թանգարանային սպասքի մակագրությունները» գործից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Բուդապեշտի հայ կաթողիկե եկեղեցին». armenians.hu. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Fogolykiváltó Boldogasszony és Világosító Szent Gergely-templom». miserend.hu. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին. (հունգարերեն)
  3. Ֆ է լ ի ք ս Աւետիք. Հայերը Հունգարիոյ մէջ.– «Բազմավէպ», 1947, սեպտեմբեր-հոկտեմբեր, էջ 235, 238
  4. Ա. Գ. Ա բ ր ա համ յ ա ն. Համառոտուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. Ա, Երևան, 1964, էջ 350, հ. Բ, Երևան, 1967, էջ 142
  5. P é t e r P á l K r á n i t z. The New Homeland. Armenian Refugees in Hungary after the Armenian Genocide, Far Away from Mount Ararat. Armenian Culture in the Carpathian Basin, Joint exhibition of the Budapest History Museum and the National Széchényi Library 5 April to 15 September, 2013, p. 107
  6. Արսեն Հարությունյան, Հարությաւն Խուդանյան Բուդապեշտի ս․ Աստվածածին աղոթարան-եկեղեցու թանգարանային սպասքի մակագրությունները
  7. Բուդապեշտի Սբ. Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցու թանգարանային գանձերը. գիտական ուսումնասիրություն

Արտաքին հղումներ խմբագրել

  • Budapest templomai Újbuda. XI.kerulet, Budapest Vոrosvndo Egyesulet Templom Ortռnetisorozat XIII, by Fabց Beոta, Kovոcs Mոria, Mayer Lոslց, Mayernռ Lendvոry Mոria, Rosch Gոbor, Szռkely Imre, Budapest, 2014, p. 120)