Վլադիմիր Բուգրով
Վլադիմիր Բուգրով (ռուս.՝ Бугров, Владимир Васильевич, հոկտեմբերի 16, 1938, Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2003, Վորոնեժ, Ռուսաստան), թատրոնի խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատերական գործիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։
Վլադիմիր Բուգրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1938 |
Ծննդավայր | Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 9, 2003 (65 տարեկան) |
Մահվան վայր | Վորոնեժ, Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Բուգրովը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 16-ին, Ստալինգրադում։ 1961 թվականին ավարտել է Ստալինգրադի թատերական ստուդիան։ 1968 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը (Նիկոլայ Օխլոպկովի կուրսը)։
1962-1963 թվականներին խաղացել է Լիպեցկի դրամատիկական թատրոնում։
1968-1980 թվականներին աշխատել է որպես Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր։
1980-2003 թվականներին եղել է Վորոնեժի գեղարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր։ Նրա օրոք 1998 թվականին ինստիտուտն ստացել է Վորոնեժի գեղարվեստի պետական ակադեմիայի կոչում։
Եղել է Համառուսական մշակութային ֆոնդի Վորոնեժի մասնաճյուղի նախագահ։
Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 9-ին, Վորոնեժում, 66 տարեկան հասակում[1]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (11.02.1977):
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (6.01.1986):
- Պատվո շքանշան (22.11.1999):
Թատերական գործունեություն
խմբագրելՎորոնեժյան ՊՀԹ
խմբագրել- «Աղջիկը և ապրիլը» (Տ. Յան)
- «Վերջինները» (Մ. Գորկի)
- «Բոռ» (Է. Վոյնիչ)
- «Ամպրոպ» (Ա. Օստրովսկի)
- «Ճանապարհին» (Վ. Ռոզով)
- «Թմբուկ և ֆլեյտա» Է. Փաշնեև)
Վորոնեժի դրամատիկ թատրոն
խմբագրել- «Ճանապարհ դեպի Բորդուխինոյ» (Վ. Կոնդրատև)
- «Գավառական անեկդոտներ» (Ա. Վամպիլով)
Վորոնեժի գեղարվեստի ինստիտուտ
խմբագրել- «Իմ սերը երրորդ կուրսում» (Մ. Շատրով)
- «Ուրախություն փնտրելիս» (Վ. Ռոզով)
- «Քաղքենիները» (Մ. Գորկի)
- «Ռևիզոր» (Ն. Գոգոլ)
- «Հեքիաթ Մոնիկայի մասին» (Է. Շալտյանիս)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Скончался ректор Воронежской академии искусств Владимир Васильевич Бугров». Вести Воронеж, 10.12.2003. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Վլադիմիր Բուգրով». Имена Воронежа. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- «Վլադիմիր Բուգրով». Некрополь. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.