Բուբակար Կամարա
Բուբակար Կամարա (ֆր.՝ Boubacar Kamara, նոյեմբերի 23, 1999[1][2], Մարսել), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
![]() Կամարան Մարսելի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 23, 1999[1][2] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարսել | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա |
![]() | 28 | (0) |
2017-ներկա |
![]() | 19 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 9 | (0) |
2016-2017 |
![]() | 9 | (0) |
2017-2018 |
![]() | 14 | (0) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերաԽմբագրել
Օլիմպիկ ՄարսելԽմբագրել
Կամարան Օլիմպիկ Մարսելի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի դեկտեմբերի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի լիգայի գավաթի Սոշոյի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կոնյասպորի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց հոկտեմբերի 29-ին՝ փոխարինելով Պատրիս Էվրային Լիլի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 2-ին Կամարան հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 87-րդ րոպեին[8]։ 2017-18 մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[9]։
2018-19 մրցաշրջանում Կամարան դարձավ Օլիմպիկ Մարսելի մեկնարկային կազմի խաղացող։ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին նա հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ապոլոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 8-րդ րոպեին[10]։
Միջազգային կարիերաԽմբագրել
Կամարան ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[11], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[12]։ 2018 թվականի հուլիսին Կամարան մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 4 հանդիպումներում[13]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[14][15]։
Կարիերայի վիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
2018 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ[16]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Մարսել | 2016–17 | Լիգա 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 1 | 0 | |
2017–18 | 6 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
2018–19 | 13 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 18 | 0 | ||
Ընդհանուր | 19 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 1 | 0 | 33 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 19 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 1 | 0 | 33 | 0 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «France - B. Kamara - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Marseille's Thiago Silva - Meet Ligue 1 Rising Star Boubacar Kamara | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «FC Sochaux-Montbéliard - Olympique Marseille, Dec 13, 2016 - Coupe de la Ligue - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Olympique Marseille - Konyaspor, Sep 14, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «LOSC Lille - Olympique Marseille, Oct 29, 2017 - Ligue 1 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Vitória Guimarães SC - Olympique Marseille, Nov 2, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Boubacar Kamara | Football Stats | Marseille | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Olympique Marseille - Apollon Limassol, Dec 13, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ UEFA.com։ «U17 EURO - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ UEFA.com։ «Under-19 - Italy-France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Boubacar Kamara»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-28
Արտաքին հղումներԽմբագրել
Բուբակար Կամարա Վիքիպահեստում |
- Կամարայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կամարան transfermarkt-ում
- Կամարան soccerbase.com-ում
- Կամարան WhoScored.com կայքում
- Կամարան Օլիմպիկ Մարսելի պաշտոնական կայքում Archived 2018-06-16 at the Wayback Machine.
- Կամարան Լիգա 1-ի պաշտոնական կայքում Archived 2019-03-20 at the Wayback Machine.
- Կամարան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կամարան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում(չաշխատող հղում)