Բուալեմ Սանսալ (ֆր.՝ Boualem Sansal, արաբ․՝ بوعلام صنصال‎‎, հոկտեմբերի 15, 1949(1949-10-15)[1][2][3][…], Théniet El Had, Théniet El Had District, Tissemsilt Province, Ալժիր), ալժիրցի գրող, ստեղծագործել է ֆրանսերեն։ Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է։ Արվեստի և գրականության շքանշանի կավալեր է (2012)[6]։

Բուալեմ Սանսալ
ⴱⵓⴰⵍⴰⵎ ⵙⴻⵏⵚⴰⵍ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1949(1949-10-15)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրThéniet El Had, Théniet El Had District, Tissemsilt Province, Ալժիր
Մասնագիտությունգրող, ճարտարագետ, ուսուցիչ, գործադիր տնօրեն, պաշտոնյա և ակնարկագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ալժիր
ԿրթությունNational Polytechnic School? և Télécom Paris?
Ուշագրավ աշխատանքներThe Oath of the Barbarians?, The German Mujahid?, 2084: The End of the World? և Q67430110?
ԱնդամակցությունԱրտաքին գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
 Boualem Sansal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բուալեմ Սանսալը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 10-ին Տենիետ Էլ Հադում։ Հայրը՝ Աբդելկադեր Սանսալը, Մարոկկոյի հարուստ ընտանիքից էր, որտեղից փախել է Ալժիր։ Մայրը՝ Հաջիջա Բենալուշը, ուներ եվրոպական կրթություն։ Բուալեմն ավարտել է Ալժիրի Ազգային պոլիտեխնիկական դպրոցը՝ ինժեների դիպլոմով։ Այնուհետև ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Ալժիրի արդյունաբերության նախարարությունում աշխատել է որպես ուսուցիչ, խորհրդատու, գործարար և ավագ պետական ծառայող[7]։ Սկսել է գրել հիսուն տարեկանում[7], այն բանից հետո, երբ ազատվել է հանրային ծառայությունից, քանի որ դեմ է արտահայտվել կրթության բռնի արաբացմանը և իսլամի աճին։ Գրողի ստեղծագործական ուղու սկիզբը տեղի է ունեցել Ալժիրում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Չնայած գրաքննությանը և իր հասցեին արված սպառնալիքներին՝ Բուալեմը կնոջ և երկու դուստրերի հետ ապրում է Բումերդեսում[8]։ Գրողը հետևողականորեն դեմ է Ալժիրում իսլամական ծայրահեղականության աճին և Ալժիրի հասարակության մտավոր և բարոյական հիմքերի պահպանմանը[9]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Բարբարոսների երդումը» (ֆր.՝ Le Serment des barbares, 1999)
  • «Սնամեջ ծառի խելագար երեխան» (ֆր.՝ L'Enfant fou de l'arbre creux, 2000)
  • «Ասա դրախտ» (ֆր.՝ Dis-moi le paradis, 2003)
  • «Հարագա» (ֆր.՝ Harraga, 2005)
  • «Գերմանական Գյուղ, կամ Շիլլեր եղբայրների Օրագիրը» (ֆր.՝ Le Village de l'Allemand ou Le Journal des frères Schiller, 2008)
  • «Դարվինի փողոց» (ֆր.՝ Rue Darwin, 2011)
  • «2084: աշխարհի վերջը» (ֆր.՝ 2084: la fin du monde, 2015)
  • «Գնացք դեպի էրլինգեն» (ֆր.՝ Le Train d'Erlingen, 2018)

Մրցանակներ խմբագրել

  • Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի մրցանակ (2015)
  • Ֆրանսիական վերածննդի ոսկե մեդալ (2014)
  • Ֆրանկոֆոն մրցանակ (2013)
  • Գերմանական գրահրատարակիչների համաշխարհային մրցանակ (2011)
  • Էդուար Գլիսանի մրցանակ
  • Լուի Գիյու մրցանակ (2008)
  • Նեսիմ Հաբիֆի մրցանակ
  • RTL - Lire մրցանակ (2008)
  • Միշել Դարդի մրցանակ
  • Արևադարձային մրցանակ (1999)
  • Մրցանակ առաջին վեպի համար (1999)

2012 թվականին «Դարվինի փողոց» վեպի համար Բուալեմն արժանացել է արաբական սիրավեպ մրցանակի, սակայն չի ստացել մրցանակը Երուսաղեմի միջազգային գրական փառատոնին մասնակցության պատճառով[6]։ Գրողը մրցակիցների կողմից քննադատությանը պատասխանել է․ «Ես զբաղվում եմ գրականությամբ, ոչ թե պատերազմով... գրականությունը հրեական, արաբական կամ ամերիկյան չէ։ Այն պատմում է բոլորին ուղղված պատմություններ»[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/die-preistraeger/2010-2019/boualem-sansal
  5. http://academie-francaise.fr/grand-prix-du-roman
  6. 6,0 6,1 Toi Staff. «Award-winning Algerian author denied cash prize for visiting Israel. Arab ambassadors withdraw prize from Boualem Sansal because he attended Jerusalem Writers Festival; Hamas accused him of 'treason' against the Palestinians». www.timesofisrael.com (անգլերեն). Times of Israel. Վերցված է 26.7.2020-ին.
  7. 7,0 7,1 Suzanne Toczyski. «Bay Area Francophile List This Week!». www.sonoma.edu (անգլերեն). Sonoma State University. Վերցված է 26.7.2020-ին.
  8. International Festival of Literature Berlin. «Boualem Sansal». www.culturebase.net (անգլերեն). Сulturebase. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 26.7.2020-ին.
  9. Avirama Golan. «Standing fast». www.haaretz.com (անգլերեն). Haaretz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 26.7.2020-ին.
  10. Grégoire Leménager. «Comment Boualem Sansal a fini par recevoir le prix du Roman arabe». www.bibliobs.nouvelobs.com (անգլերեն). Bibliobs. Վերցված է 26.7.2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուալեմ Սանսալ» հոդվածին։