Բորիս Ցեպով (ռուս.՝ Бори́с Анато́льевич Це́пов, հունիսի 13, 1948(1948-06-13)), ռուս դիվանագետ։

Բորիս Ցեպով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 13, 1948(1948-06-13) (75 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ամհարերենին և անգլերենին։

1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1971 - 1975 թվականներ՝ Քուվեյթում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1975 - 1978 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երրորդ աֆրիկական դեպարտամենտի աշխատակից
  • 1978 - 1986 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարարի քարտուղարության աշխատակից, ղեկավար։
  • 1986 - 1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների վարչության բաժնի ղեկավար։
  • 1989 - 1990 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների վարչության պետի տեղակալ։
  • 1990 - 1994 թվականներ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության (1991-ից՝ Ռուսաստան)ի ավագ խորհրդական։
  • 1994 - 1998 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության վարչության գործադիր քարտուղարության տնօրեն։
  • 1994 թվականի մարտի 9-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ[1][2]։
  • 1998 թվականի հուլիսի 21-ից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 5-ը Քենիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2001 - 2003 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն։
  • 2003 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2008 թվականի մայիսի 5-ը Լիտվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
  • 2008 - 2012 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լեզվաբանական ապահովման դեպարտամենտի տնօրեն։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի հունվարի 21)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվականի սեպտեմբերի 19)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Распоряжение Правительства Российской Федерации от 09.03.1994 № 296-Р «О членах коллегии МИДа России»
  2. Распоряжение Правительства Российской Федерации от 21.10.1998 № 1523-Р «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»
  3. «Указ Президента Российской Федерации от 21.07.1998 № 959 «О назначении Цепова Б.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кении и Постоянным представителем Российской Федерации при международных организациях в Найроби, Республика Кения, по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 05.12.2000 № 1969 «О Цепове Б.А.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 30.09.2003 № 1128 «О назначении Цепова Б.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Литовской Республике»
  6. «Указ Президента Российской Федерации от 05.05.2008 № 675 «О Цепове Б.А.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 21.01.1994 № 187 «О присвоении Цепову Б.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 19.09.2000 № 1670 «О присвоении Цепову Б.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.