Բորիս Բաբայանի հուշարձան

հուշարձան նվիրված Բորիս Բաբայանին

Բորիս Բաբայանի հուշարձան, հուշարձան նվիրված հայ նշանավոր երաժիշտ, ջութակահար, Արցախի մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանին։ Գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, քաղաքային հուշահամալիրի Զինվորական պանթեոնում[1][2]։

Բորիս Բաբայանի հուշարձան
Տեսակհուշարձան և քանդակ
ՔանդակագործՏիգրան Արզումանյան
Ստեղծում2022
Երկիր Արցախ
ՔաղաքՍտեփանակերտ
ԲնակավայրՍտեփանակերտ
Շինության ձևարձան
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 11-ին։ Բորիս Բաբայանի արձանը կանգնեցվել է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ, երաժշտի մահից 2 տարի անց։ Արվեստագետի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել։ Արցախյան ազատամարտից հետո նրան հաճախ տեսնում էին Ստեփանակերտի հուշահամալիրում՝ երաժշտության լեզվով իր ջութակի միջոցով տղաների հետ զրուցելիս։ Հուշարձանի հանդիսավոր բացումը կատարել են Կարեն Սարգսյանն ու Բորիս Բաբայանի թոռը՝ Արսեն Բաբայանը։ Միջոցառմանը մասնակցել են ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, ջութակահարի հարազատներն ու ընկերները[1][2]։

Հեղինակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Ստեփանակերտում կանգնեցվել է ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը». edu.nk.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ստեփանակերտում կանգնեցվել է սիրված ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը». artsakhpress.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.