Հաղթանակի հուշարձան,հայտնի է նաև որպես Անհայտ զինվորի հուշարձան, տեղադրված է Ստեփանակերտում։ Այն հուշահամալիրի մաս է, հավերժացնում է Հայրենական մեծ պատերազմում և այլ զինված հակամարտություններում զոհված ղարաբաղցիների հիշատակը[1]։

Ստեփանակերտի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպուրակ
Ստեղծում1975
Բացում1975
Բարձրություն21 մետր
Երկիր Արցախ և  Ադրբեջան
ԲնակավայրՍտեփանակերտ

Պատմություն խմբագրել

 
1988 թվականի արցախյան ցույցեր

Հուշահամալիրը ստեղծվել է 1945 թվականին գրանիտե սյան կառուցմամբ` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված մարդկանց, Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Սյան բարձրությունը 21 մ է։ Զանգվածային գերեզմանի հակառակ բլրի վրա թաղված են պատերազմում զոհվածների մնացորդները։ Համալիրը ներառում է նաև յոթ հոսքերից բաղկացած մի շատրվան՝ կառուցված հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Գրանիտային պատվանդանը հիմք է՝ հայերի անուններով և դիմանկարներով։ Նրանք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Խորհրդային Միության հերոսներն են։

1945-1990 թվականներին հուշարձանը պատկանել է Ադրբեջանի ԽՍՀ ենթակայության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ղեկավարությանը։ 1991 թվականից ի վեր ԼՂՀ ղեկավարությունը փաստորեն վերահսկում է հուշարձանը։ Համալիրի նորագույն մասը գերեզմանոցն է, որտեղ թաղված են Ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհված ԼՂՀ զինծառայողները[2][3]։

Ամեն տարի՝ հաղթանակի օրը, Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև աֆղանական պատերազմի վետերանները հավաքվում են հուշարձանի մոտ։ Փետրվարի 15-ին ծաղիկներ են դրվում հուշարձանին՝ ի հիշատակ Աֆղանստանի պատերազմի 228 մասնակիցների, որոնցից 7-ը մահացել էին[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карабахские "афганцы" отмечают свой праздник (ռուս.)
  2. «Memorial Complex in Stepanakert, Artsakh». www.armenian-genocide.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Boris Kester. «Stepanakert Memorial Complex» (անգլերեն). www.traveladventures.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Союз ветеранов Афганской войны Арцаха отмечает очередную дату вывода советских войск из Афганистана (ռուս.)
  5. Глава 12. Шуша. Последняя цитадель (ռուս.)