Բորազոլ

քիմիական միացություն

Բորազոլ (բորազին, եռբորինեռիմիդ), քիմիական բանաձևն է B3H6N3, անգույն հեղուկ է։ Մոլեկուլը իրենից ներկայացնում է վեցանդամանի հարթ օղակ, որում բորի և ազոտի ատոմները հաջորդաբար միացված են միմյանց, նրանցից յուրաքանչյուրին միացված է մեկ ջրածնի ատոմ։ Բորազոլի մոլեկուլը իզոէլեկտրիկ է բենզոլի մոլեկուլին և ունի անալոգային կառուցվածք։ Բոր և ազոտ տարրերի ատոմների միջև ընկած հեռավորության փոքրացումը պայմանավորված է դելոկալիզացված π-էլեկտրոններով(d(B—N) = 0,144 նմ, միակի կապի դեպքում d(B—N) = 0,154 նմ)։

Բորազոլ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումհեքսահիդրո-1,3,5,2,4,6-եռազոեռբորին
Ավանդական անվանումբորազոլ, բորազին, եռբորինեռիմիդ
Քիմիական բանաձևB₃H₆N₃
Մոլային զանգված1,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,81 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան−58 °C[2] °C
Եռման ջերմաստիճան55 °C և 53 °C[2] °C
Գոյացան էնթալպիա−548 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար6569-51-3
PubChem138768
EINECS համար641-426-2
SMILESB1NBNBN1
ЕС641-426-2
ChEBI122374
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ խմբագրել

Բորազոլը հանդիսանում է բենզոլի անօրգանական անալոգը, այն նման է բենզոլին նաև իր ֆիզիկական հատկություններով(ագրեգատային վիճակով, եռման միջակայքով, խտությամբ և այլն)։ Իսկ քիմիական հատկություններով բենզոլն ու բորազոլը խիստ տարբերվում են, բորազոլն ավելի ռեակցիոնունակ է։ Բորազոլն օքսիդանում է օդում, ջրումում լուծելիս այն փոխազդում է ջրի հետ, առաջացնելով բորի հիդրօքսիդ(В(ОН)3), ամոնիակ(NH3) և ջրածին(H2), այն պակաս ջերմադիմացկուն է քան բենզոլը։ Ջրածնի այն ատոմները, որոնք միացած են բորի ատոմներին, կարող են տեղակալվել առանց ցիկլը քանդելու։ Բորի քլորիդի BCl3 կամ բորի բրոմիդի BBr3 ազդեցությամբ, տաքացման պայմաններում, առաջացնում է պինդ և կայուն միացություն եռհալոգենբորազոլ(B3N3H3Hal3

Ստացում խմբագրել

Բորազոլ կարելի է ստանալ

 
  • Տաքացման պայմաններում երկբորանի և ամոնիակի փոխազդեցությունից։
 
 
 

Գրականություն խմբագրել

  • Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.։ Химия 1994

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորազոլ» հոդվածին։