Բոստրիկինների եկամտաբեր տուն

Բոստրիկինների եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Бострикиных), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Պուշկինի փողոցում (շենք №106)։ Եկամտաբեր տունը կառուցվել է 1914 թվականին և սկզբում պատկանել է Իվան և Աննա Բոստրիկիններին[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության օբյեկտի տարածաշրջանային նշանակության կարգավիճակ[2]։

Բոստրիկինների եկամտաբեր տուն
Տեսակեկամտաբեր տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Պուշկինի փողոց (Դոնի Ռոստով)
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Իվան և Աննա Բոստրիկինների եկամտաբեր տունը կառուցվել է 1914 թվականին քաղաքացիական ճարտարագետ Սեմյոն Պոպիլինի նախագծով։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո` 1920-ական թվականների սկզբին, եկամտային շենքը պետականացրին և այնտեղ տեղակայեցին կոմունալ բնակարաններ։

1997 թվականին շենքի սեփականատեր դարձավ Խնայբանկը։ Բնակիչների ապաբնակեցումից հետո իրականացվեցին հիմնանորոգում և շենքի վերակառուցում։ Շենքում սկսեց գործել բանկի բաժանմունքը[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Եռահարկ շենքը տեղակայված է Պուշկինի փողոցի կարմիր գծի երկայնքով։ Եկամտաբեր տան համաչափ ճակատը ձևավորված է մոդեռն ոճով[3]` կլասիցիզմի և իռացիոնալիզմի տարրերի օգտագործումով[4]։ Առաջին հարկը ռուստավորված է (շարված է կոպտատաշ քարից)։ Երկրորդ և երրորդ հարկերում գտնվում են ցանցկեն պատշգամբները։ Շենքի ճակատը պսակված է բարդ, ձգված ատտիկոսով։ Քիվի վերևում տեղադրված են ճաղաշարի կարճասյուներ[1]։ Ճակատը զարդարված է դեկորատիվ սվաղի ներդիրներով[3]։ Ճակատի գունային գամման ընտվել է 1997 թվականի վերակառուցման ընթացքում` ելնելով շենքի ճարտարապետական ոճից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 103—106. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 «Ростовский модерн». Журнал Hi Home. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Модерн в архитектуре Ростова-на-Дону». mediaassa.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)