Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկ

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկ (Bosnian, Croatian and Serbian: Centralna banka Bosne i Hercegovine / Централна банка Босне и Херцеговине), Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկ, տեղակայված մայրաքաղաքում, Սարաևո։

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված էհունիսի 20, 1997
ՎայրBuilding of the National (Central) bank with movable property, the historic building, Ցենտար, Սարաևոյի շրջան, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա[1]
Կայքcbbh.ba
 Central Bank of Bosnia and Herzegovina Վիքիպահեստում

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկը ստեղծվել է 1997 թվականի հունիսի 20-ին Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանական վեհաժողովում ընդունված օրենքի համաձայն։ Այն մեկնարկել է իր գործունեությունը 1997 թվականի օգոստոսի 11-ին։

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկը պահպանում է դրամական կայունությունը հայրենական արժույթի թողարկման միջոցով Արժութային խորհրդի կարգավորմանը համապատասխանաբար, ֆիքսված փոխարժեքով ազատ փոխարկելի արտարժույթի շուկայի փոխարժեքով (1 BAM: 0.51129 եվրո)։ Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկը սահմանում և վերահսկում է Բոսնիայի և Հերցեգովինայի դրամավարկային քաղաքականության իրականացումը։ Բոսնիա և Հերցեգովինայի Կենտրոնական բանկը աջակցում և պահպանում է համապատասխան վճարահաշվարկային համակարգերը։ Այն նաև համակարգում է BH Entity Banking Agencies բանկային գործակալությունների գործունեությունը, որոնք պատասխանատու են բանկային լիցենզավորման և վերահսկողության համար։

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկն ունի գլխավոր գրասենյակ, երեք հիմնական միավորներ և երկու մասնաճյուղ։ Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկի (ԲՀԿԲ) գլխադասային գրասենյակը գտնվում է Սարաևոյում։ Հիմնական ստորաբաժանումներն են՝ Սարաևոյի հիմնական միավորը, Republika Srpska CBBH Banja Luka գլխավոր բանկը և Mostar-ի հիմնական միավորը։ Մասնաճյուղերն են՝ BRčko-ում Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկի մասնաճյուղը և Պալեում Republika Srpska-ի Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկի մասնաճյուղը։

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկի գլխավոր մարմինը կառավարական խորհուրդն է, որը պատասխանատու է կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ստեղծման և կառավարման, ռազմավարության և կազմակերպման համար, օրենքով խորհրդին տրված լիազորություններին համապատասխան։ Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկի մասին օրենքի համաձայն, կառավարման խորհուրդը բաղկացած է հինգ ադամներից, որոնք նշանակվում են Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության կողմից վեց տարվա մանդատով։ Կառավարման խորհուրդը իր անդամներից մեկին նշանակում է նախագահ։

Բոսնիա և Հերցեգովինայի Կենտրոնական բանկի նախագահը Սենադ Սոֆտիչն է։

Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական բանկի կառավարումը բաղկացած է նախագահից և նախագահի կողմից նշանակված երեք փոխնախագահներից, կառավարման խորհրդի հաստատմամբ։ Կառավարման խնդիրը կենտրոնական բանկի գործունեության ընթացիկ կառավարումն է։ Յուրաքանչյուր փոխնախագահ ուղղակիորեն պատասխանատու է Կենտրոնական բանկի մեկ հատվածի գործունեության համար։

Նախագահներ խմբագրել

  • Peter Nicholl (20 հունիսի 1997 – 31 դեկտեմբեր 2004)
  • Kemal Kozarić (1 հունվարի 2005 – 11 օգոստոս 2015)
  • Senad Softić (11 օգոստոս 2015 – մինչ այժմ)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողով — 2001.