Բոն տոնի հյուրը

Վիկտոր Պելևինի պատմվածքը

«Բոն տոնի հյուրը» (ռուս.՝ «Гость на празднике Бон»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքն է, որը տպագրվել է 2003 թվականին «ДПП (NN)» ժողովածուում։ Պամվածքում խոսվում է արևելյան փիլիսոփայության մասին։

Բոն տոնի հյուրը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2003

Բովանդակություն

խմբագրել

Համաձայն ժողովրդական համոզմունքների` մահացածների ճապոնական եռօրյա տոնին` Բոնին, մահացածների հոգիները վերադառնում են ողջերի մոտ և այցելում են իրենց հարազատներին ու մտերիմներին։ Այդպես էլ մեզանից յուրաքանչյուրը պարզապես հյուր է կյանքի անցողիկ տոնակատարությանը։ Մենք գալիս ենք կարճ ժամանակով, որպեսզի անհետանանք ընդմիշտ։ Փիլիսոփայական այս պատմվածքում ներկայացված են հեղինակի մտորումները կյանքի և մահվան, բարու և չարի, սիրո և ատելության մասին[1]։

Մի՞թե մարդը մեխանիզմով տիկնիկի տեսք չունի։ Նա վարպետորեն է պատրաստված. կարող է քայլել, վազել, ցատկել, նույնիսկ խոսել, թեև նրա մեջ չկա ոչ մի զսպանակ։ Բայց հաջորդ տարի նա հանգիստ կարող է հյուրընկալվել Բոն տոնին։ Իսկապես, այս աշխարհում ամեն ինչ ունայնություն է։ Մարդիկ մշտապես մոռանում են դրա մասին... Այսպես գրված էր «Հագակուրեում»` Յուկիո Միկիմո սամուրայի սիրելի գրքում[2]։

Բոն տոնում մարդիկ չկան. Բոն տոնի հյուր նշանակում է ոգի։ Այս աշխարհում ամեն ինչ պարզապես խաբեություն է, և միայն մահն է անկեղծություն։ Տիկնիկներով խաղալը դադարում են, բայց տիկնիկագործ վարպետները մնում են։ Եվ սրի անհարմար հարվածից խեղված գլուխը անվերջ գլորվում է կարմիր գորգի վրայով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Пелевин, Виктор (2020 թ․ հունվարի 31). «Гость на празднике Бон» (ռուսերեն). Litres. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  2. 2,0 2,1 «Гость на празднике Бон». buhurt.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին. {{cite web}}: Text "Бугурт" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել