Բոյան Ադամիչ (սլովեն.՝ Bojan Adamič, օգոստոսի 9, 1912(1912-08-09)[1][2][3][…], Ribnica, Սլովենիա - նոյեմբերի 3, 1995(1995-11-03)[4][2][3][…], Լյուբլյանա, Սլովենիա[5]), սլովենացի և հարավսլավացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ջազմեն։

Բոյան Ադամի
Ծնվել էօգոստոսի 9, 1912(1912-08-09)[1][2][3][…]
Ribnica, Սլովենիա
Երկիր Սլովենիա
Մահացել էնոյեմբերի 3, 1995(1995-11-03)[4][2][3][…] (83 տարեկան)
Լյուբլյանա, Սլովենիա[5]
ԳերեզմանԺալե գերեզմանոց
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դիրիժոր, երաժշտական գործիքավորող, լուսանկարիչ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր, Շեփոր և երգեհոն
ԿրթությունԼյուբլյանայի համալսարան
Պարգևներ
Կայքbojan-adamic.si
 Bojan Adamič Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

13 տարեկանից սովորել է երաժշտական միջնակարգ դպրոցում։ 1941 թվականին ավարտել է Լյուբլյանայի երաժշտական ակադեմիայի դաշնամուրի բաժինը՝ Յանկո Ռավնիկայի ղեկավարությամբ։

Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1933 թվականին։ 1930-ականներին հիմնադրել է «Բրոդվեյ» երաժշտական խումբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է պարտիզան։ Անդամակցել է Հարավսլավիայի ժողովրդական-ազատագրական բանակին։

Պատերազմից հետո ստեղծել է անսամբլ և ղեկավարել այն մինչև 1960-ականների սկիզբը։ Երգչախումբը հաջողությամբ ելույթ է ունեցել Լյուբլյանայի ռադիոյով[6]։

Եղել է ակտիվ ջազ երաժիշտ, հետագայում զբաղվել է կոմպոզիտորական գործունեությամբ։

Ստեղծել է դասական, փոփ, ջազ և երաժշտություններ, հանդիսանում է մոտ 200 հեռուստատեսաֆիլմի հեղինակ։ Բոյան Ադամիչը նաև շանսոն, հոգևոր, կամերային երաժշտությունների, սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է։ Առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1952 թվականին («Ամեն ինչ ծովում»)։

Արժանացել է «Ազատության շքանշանի», «Ֆրանց Պրեշերնի անվան մրցանակի»։ 1957 թվականին Բոյան Ադամիչը Պուլայի կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի՝ «Ֆանտաստիկ բալլադ» կարճամետրաժ ֆիլմի համար[7]։

Բոյան Ադամիչը մահացել է 1995 թվականին, Լյուբլյանայում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #12857495X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Sojar Voglar, Črt (2005). Skladateljske sledi po letu 1900 [Composers' Traces After 1900] (PDF) (Slovenian and English) (2nd ed.). Society of Slovene Composers. էջեր 6–7. ISBN 961-91080-2-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մայիսի 20-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Bojan Adamič, mojster zabavne in filmske glasbe» [Bojan Adamič, the master of pop and film music]. Delo (Slovenian). 2009 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Biography of Bojan Adamič

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոյան Ադամի» հոդվածին։