Բողոքի գործողություններ Իջևանում (2019)
Բողոքի գործողություններ Իջևանում, զանգվածային բողոքի գործողություններ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում, որոնք զուգորդվել են ոստիկանության հետ բախումներով։ Ցույցերը սկսվել են 2019 թվականի հուլիսի 16-ին, երբ Իջևան քաղաքի և հարակից բնակավայրի բնակիչները Իջևանի տարածքում փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհը, որը բանակցություններից հետո բացվել էր։
Բողոքի գործողություններ Իջևանում | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | 2019 թվականի հուլիսի 16-ից | ||
Վայր | ![]() | ||
Պատճառ | Իջևանի և հարակից բնակավայրերի անտառներում ծառահատումների արգելք | ||
Նպատակ | Սոցիալական խնդիրների կարգավորում | ||
Մեթոդ | ցույցեր | ||
Կարգավիճակ | ավարտված | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
Վիրավորներ | Շուրջ 25 ոստիկան, քաղաքացիներ | ||
Ձերբակալվածներ | Շուրջ 25 քաղաքացի |
Հուլիսի 17-ի երեկոյան ոստիկանության կողմից ավտոճանապարհը բացելու փորձ է ձեռնարկվել, ինչից հետո բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև, որի հետևանքով տարբեր տվյալներով մինչև 25 ոստիկան է վիրավորվել[1]։ Դեպքից անմիջապես հետո Իջևան են մեկնել Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Բանակցություններից հետո որոշ ժամանակ անց ցուցարարները բացել են ճանապարհը։ Նույն օրը Իջևան է ժամանել նաև ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը[2]։
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել, որոնք, ըստ որոշ տվյալների, ուղեկցվել են քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառումով։ Բռնությունների մասին լուրերը հերքել է ոստիկանապետ Վ.Օսիպյանը[3]։
Հուլիսի 18-ին Իջևանում մի խումբ քաղաքացիներ որոշ ժամանակով կրկին փակել են ավտոճանապարհը, որը ոստիկանության ուժերի միջամտությունից հետո կրկին բացվել է[4][5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ» (արխիվացված)։
- ↑ «Իջևան է ժամանել ԱԱԾ տնօրենը» (արխիվացված)։
- ↑ «Բացառում եմ, որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ. Վալերիյ Օսիպյան» Archived 2019-07-18 at the Wayback Machine. (արխիվացված)։
- ↑ «Իջևանում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել. այնտեղ էր նաև ոստիկանապետը» Archived 2019-07-18 at the Wayback Machine. (արխիվացված)։
- ↑ «Իջևանում ցուցարարները կրկին փողոց են փակել» (արխիվացված)։