Բոլո փողկապ

Փողկապի տեսակ, որը բաղկացած է մետաղական ծայրամասով ավարտվող լարից կամ կաշվե հյուսքով պարանից, որը համալրվում է դեկորատիվ ճարմանդով կամ սահ

Բոլո փողկապ (երբեմն՝ բոլա փողկապ կամ կոշիկի պարանով վզնոց), փողկապի տեսակ, որը բաղկացած է մետաղական ծայրամասով ավարտվող լարից (անգլ.՝ aiguillettes)[1] կամ կաշվե հյուսքով պարանից, որը համալրվում է դեկորատիվ ճարմանդով կամ սահիկով։

Բոլոներ կարելի է պատրաստել` օգտագործելով հարթ մակերևույթով իրեր, ինչպիսիք են կանացի ամրակալները՝ քորոցները, մետաղադրամները, հղկված քարերը, շիշ բացելու սարքերը կամ սառնարանին ամրացվող մագնիսները։ Կաշվե և մետաղական ծայրամասով պարանները, սեղմակներն ու ճարմանդները հասանելի են և լայնորեն տարածվում են զարդերի մատակարարող ֆիրմաներից։

Հանրաճանաչություն խմբագրել

 
Նավաու զարդ բոլո փողկապով
 
Բոլո փողկապ (գծանկար)

Միացյալ Նահանգներում բոլո փողկապները, լինելով արևմտյան մշակույթի մաս, հիմնականում լայնորեն տարածվել են երկրի արևմտյան շրջաններում։ Բոլո փողկապի բազմազանությունն ու արծաթյա հուշագրումները 20-րդ դարի կեսից սկսած Հոպիի, Նավաուի, Զունիի և Պուեբլոյի արծաթագործության ավանդությունների մասն են կազմել[2]։

1971 թվականին բոլո փողկապը Արիզոնայում պաշտոնապես համարվել է հագուստի պարտադիր մաս։ Նոր Մեքսիկայում 1987 թվականին որոշում է կայացվել՝ բոլոն՝ որպես պետության պաշտոնական փողկապ համարելու մասին։ 1987 թվականի մարտի 13-ին Նոր Մեքսիկայի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը օրենք է ստորագրել, որ բոլո փողկապը պետության պաշտոնական փողկապն է համարվում[3]։ Իսկ 2007 թվականին բոլո փողկապը կոչվեց նաև Տեխասի պաշտոնական փողկապ[4]։

Միացյալ Թագավորությունում բոլո կապերը հայտնի են որպես կոշիկները շրջանակող՝ եզրագծող կապեր։ Դրանք մեծ ժողովրդականություն էին վայելում 1950-ական թվականներին Թեդի Տղաների[5] [Ն 1]շրջանում, ովքեր հագնում էին այդ կոշիկները փափուկ դրափից կոստյումների հետ[6][7]։

Բոլո փողկապերը նորաձև դարձան նաև 1980-ական թվականներին` ռոք երաժշտության վերածնունդի նոր ալիքի հետ։ Բոլո փողկապը վերադարձավ որպես նորաձևության աքսեսուար 1988 թվականի աշնանը, երբ հոլիվուդյան տղամարդ աստղերը հաճախ սկսեցին կրել դրանք։ Տարբեր առիթների համար, Ջինսուեսթ (անգլ.՝ Jeanswest), Մերրի-Գո-Ռաունդ (անգլ.՝ Merry-Go-Round) և նմանատիպ այլ ցանցային խանութներ վաճառեցին բազմաթիվ տարբերակներ։

1980-1990-ական թվականների ընթացքում որոշ էլեգանտ և թանկ բոլո փողկապեր վաճառվեցին Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում։ Ոմանք ունեին ձեռքով պատրաստված նրբագեղ լարեր՝ անսովոր և հետաքրքիր խորհրդանշաններով։ Արտասահմանում վաճառքը մեծ թափով աճեց 1970-ականներից հետո, մինչև 1980-ական թվականները, որից հետո Միացյալ Նահանգներում բոլո փողկապերը սկսեցին դուրս գալ նորաձևությունից[8]։

2013 թվականի Ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) (անգլ.՝ National Football League -NFL) մրցաշրջանում Սան Դիեգոյի կիսապաշտպան Ֆիլիպ Ռիվերսը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը՝ բոլո կապերի հաճախակի օգտագործման համար։ Նա նշել է, որ դրանք կրել է նաև 2013-2014 թվականների ՖԱԼ-ի վերջնախաղին՝ «Սինցինատիի Բենգալներ»-ին հաղթելուց հետո[9][10]։

Ծագում խմբագրել

Արիզոնայի նահանգի Վիքենբուրգ[Ն 2] քաղաքի բնակիչ Վիկտոր Էմանուել Սեդարստաֆը պնդում է, որ հորինել է բոլո փողկապը 1940-ական թվականների վերջին, իսկ ավելի ուշ՝ արտոնագրել է սահիկների դիզայնը։

Սանսեթ (անգլ.՝ Sunset) ամսագրի[Ն 3] հոդվածներից մեկում նշվում է.

  Կովբոյ Վիկտոր Սեդարստաֆը մի օր ձիով զբոսնում է Վիքենբուրգում, երբ նրա գլխարկը պատահաբար պատռվում է։ Զգուշանալով, որ կկորցնի իր գլխարկի արծաթափայլ տարբերանշանը, նա այն պտտեցնում է իր պարանոցի շուրջը։ Նրան ուղեկցողը կատակում է. «Քո կրած նոր փողկապը գեղեցիկ տեսք ունի, Վի՛կ»։ Գաղափարը դուր է գալիս, և Սեդարստաֆը շուտով ձևավորում է առաջին բոլա փողկապը (անունը առաջացել է բոլեդրորայից՝ արգենտինական լարիատ բառերից)[11]։  

Նշումներ խմբագրել

  1. Բրիտանական ենթամշակույթ
  2. Վիքենբուրգը քաղաք է, որը գտնվում է ԱՄՆ Արիզոնայի նահանգի Մարիկոպա շրջանում
  3. Միացյալ Նահանգներում ապրելակերպը նկարագրող ամսագիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://en.wikipedia.org/wiki/Aiguillette. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  2. Tanner, Clara Lee Ray Manley's Portraits & Turquoise of Southwest Indians. Ray Manley Photography Inc.[Tucson], 1975, Library of Congress Catalog Card Number 75-38328
  3. «Richardson's Secret Weapon: The Bolo Tie». The Sleuth. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. Texas, The Lone Star State: Bola Tie (Bolo Tie)
  5. https://en.wikipedia.org/wiki/Teddy_Boy. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն))
  6. Cross, Robert: Steven Berkoff and the Theatre of Self-Performance, Manchester University Press, 0-7190-6254-3, p. 36
  7. Ribeiro, Aileen: Dress and Morality, Berg Publishers 2003, 1-85973-782-X, p. 164
  8. Hochman, Benjamin (2014 թ․ հունվարի 7). «Philip Rivers' bolo ties catch eye of Broncos fans, Denver haberdasher». Denver Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  9. Summers, Dave (2014 թ․ հունվարի 7). «Where Did Philip Rivers Get That Bolo Tie?». NBC San Diego. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  10. Chase, Chris (2013 թ․ նոյեմբերի 24). «Philip Rivers makes powerful fashion statement in postgame press conference». For the Win. USA Today. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  11. "Cool under the collar: Arizona's bola ties" by Lawrence W. Cheek, Sunset, April 2002