Բոլնիս (գետակ)
գետ Վրաստանում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլնիս (այլ կիրառումներ)
Բոլնիս (վրաց.՝ ბოლნისისწყალი), գետակ Կուրի ավազանում, Խրամի աջակողմյան վտակ Մաշավերի աջ օժանդակը։ Կազմավորվում է Վիրահայոց լեռների հյուսիսային լանջերից սկսվող Լյոք և Պերպենջանչայ գետերի միախառնվելուց և մայր գետին է միանում Բոլնիս շրջկենտրոնից 6-7 կիլոմետր արևելք։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվել է Բոլնիսի[1]։
Բոլնիս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 42 կմ |
Ավազանի մակերես | 382 կմ² |
Ջրի ծախս | 1,52 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վիրահայոց լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Մաշավեր |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Վրաստան |
Երկրամաս | Քվեմո Քարթլիի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 753 — 992 էջ։