Բոլիվիայի հնագիտության ազգային թանգարան

հնագիտական թանգարան Լա Պաս քաղաքում

Բոլիվիայի հնագիտության ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arqueología de Bolivia), հնագիտական թանգարան մայրաքաղաք Լա Պասում[2]։ Մշակույթի նախարարությանը կից գործող մասնագիտացված Հնագիտության ազգային ինստիտուտը համարվում է Բոլիվիայի ամենահայտնի թանգարանը[3]։ Վերջինս ընդգրկում է բոլիվիացիների մշակութային ժառանգությունը մինչկոլումբոսյան շրջանում։ Ներկայացված են տարբեր արձաններ, ինչպես նաև խեցեղեն, քարե ու մետաղական գունավորված առարկաներ[4][5]։

Բոլիվիայի հնագիտության ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Բոլիվիա[1]
ՏեղագրությունԼա Պաս
ՎայրԼա Պաս
Ղեկավարության նստավայրԼա Պաս, Բոլիվիա
Հիմնադրվել էհունվար 1960

Պատմություն

խմբագրել

Արքեպիսկոպոոս Ժոզե Մանուել Ինդաբուրոն համարվում է Բոլիվիայի հնագիտության հայրը, նա մեծ դեր է ունեցել թանգարանի հիմնադրման, նաև՝ հնագիտական, էթնոգրաֆիկ և բնական գիտություններին առնչվող նմուշների հավաքագրման գործում։ 1846 թվականի հունիսին գեներալ Ժոզե Բալիվիանի գլխավորությամբ քաղաքային թատրոնում բացվեց ոչ մեծ ցուցասրահ։ Թատրոնը տեղակայված էր Լա Պասի Calle Genaro Sanjinés փողոցում, այնուհետև այն անվանվեց Հանրային թանգարան, որի առաջին տնօրենն էր դոկտոր Մանուել Կորդովան։ 1919 թվականին Տիվանակու պալատում վարձակալության հիմունքներով բացվեց առաջին բազմապրոֆիլ Ազգային թանգարանը։ 1922 թվականի մայիսի 22-ի հրամանով նախագահ Բաուտիստա Սաավեդրան սահմանափակում դրեց թանգարանի տեղակայման համար հատկացված կառույցի գնման վրա։ Այն մնաց բազմապրոֆիլ թանգարան մինչև 1959 թվականի սկիզբը։ Տիվանակայում Հնագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար դոկտոր Կարլոս Պոնսե Սանգինեսի ջանքերով էլ 1960 թվականի հունվարի 31-ին բացվում է Հնագիտության ազգային թանգարանը։

Հավաքածու

խմբագրել

Ազգային թանգարանը համարվում է Հնագիտության ազգային ինստիտուտի մի մասը։ Այն ընդգրկում է ավելի քան 50,000 ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են պեղումների և ուսումնասիրությունների արդյունքում[6]։ Ցուցանմուշները ներկայացնում են արևելյան հարթավայրերի և արևմտյան լեռնային շրջանների պատմությունը։ Տրվում է լայն ինֆորմացիա վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում Բոլիվիայի ժողովրդի մշակութային զարգացման մասին։ Մշտական ցուցադրության նմուշները առնչվում են Տիվանակուի, Չիրիպայի, Ինկերի և արևելյան բոլիվիական մշակույթներին։ Հնագիտական վերջին պեղումներրից հայտնաբերված ցուցանմուշների հետ մեկտեղ այստեղ են գտնվում նաև եպիսկոպոս Ինդաբուրոյի հավաքածուները[7]։ Ներկայացվող առարկաները արտացոլում են վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում զարգացած ժառանգությունը, այդ թվում՝ արձաններ, նկարներ, հնդկական և եվրոպական մշակույթների միաձուլումը նկարագրող երաժշտություն և պարեր[8]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. Nystrom, Andrew Dean; Konn, Morgan (2004). «Bolivia». Footscray, Vic. ; Oakland : Lonely Planet. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  3. «Worldmark Encyclopedia of the Nations» (անգլերեն). Gale Research. 1998. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  4. «Museo Nacional De Arqueologia». www.bolivian.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  5. «Presentacion». www.bolivian.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  6. «Nuestras Raices Culturales». www.bolivian.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  7. «Information About Museums in Bolivia». web.archive.org. 2012 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  8. «Bolivia». www.britannica.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 14. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին. {{cite web}}: Text "Britannica" ignored (օգնություն); Text "History, Language, Capital, Flag, Population, Map, & Facts" ignored (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլիվիայի հնագիտության ազգային թանգարան» հոդվածին։