Բոժոժամանում կծկման եղանակով բոժոժաթելերից հում մետաքսի ստացման տեխնոլոգիական պրոցես։

Տեսակավորված բոժոժները շոգեհարում են՝ բոժոժաթելը սոսնձող սերիցինը (օրգանական նյութ) փափկացնելու նպատակով, ապա գտնում թելի ծայրերը։ Տեքստիլային գործվածքների պատրաստման համար բոժոժաթելը շատ բարակ է, դրա համար էլ միաժամանակ կծկում են մի քանի (3-ից մինչև 10) բոժոժներ և թելերը սերիցինով միացնում իրար։ Բոժոժամանումը աշխատատար պրոցես է, կատարվում է ավտոմատ հաստոցներով։

Բոժոժի մշակմամբ զբաղվել են դեռևս միջնադարյան Հայաստանում։ Տնայնագործական եղանակով մշակվել է Մեղրիում, Գողթնում, Իջևան–Տաուշում, Աշտարակում, Շամախիում, Նուխիամ, այլ վայրերում։ Բոժոժաթելն օգտագործվում էր գուլպա, սռնապան, գլխաշոր ևն գործելու համար։ Բոժոժը ծաղկաթերթիկների և այլ զարդանախշերի ձևով կտրատում էին՝ ասեղնագործ ծածկոցներ, նկարի շրջանակներ ևն պատրաստելու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 503