Բոժենիշկի ուրվիչ (բուլղար․՝ Боженишки Урвич, բառացի` Բոժենիչկի ամրոց), միջնադարյան ավերված ամրոց Բուլղարիայում` Սոֆիայի մարզում։ Ազգային նշանակություն ունեցող հնագիտական հուշարձան է[1]։ Ամրոցի տարածքում հնագիտական հետազոտությունները սկսվել են 1918 թվականին, երբ փոթորկից հետո ժայռից քար է գլորվել` միջնադարյան գրությամբ։

Բոժենիշկի ուրվիչ
Նկարագրություն
Տեսակամրոց և հնագիտական հուշարձան
ՏեղագրությունBozhenitsa?
Վարչական միավորBozhenitsa?
Երկիր Բուլղարիա
Քարտեզ
Քարտեզ
 Bozhenishki Urvich Վիքիպահեստում

Տեղակայություն խմբագրել

Ամրոցը գտնվում է Լակավիցի լեռնազանգվածի հյուսիսային լանջին 750 մ բարձրության վրա, Բոժենիցա գյուղից 3 կմ հարավ և Սոֆիայի մարզի Բոտևգրադ քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ամրոցի ստորոտին հասնող ճանապարհն ասֆալտապատ է և տանում է «Ուրվիչ» հանգստի կենտրոն, որտեղից արահետով կարելի է հասնել ամրոց։ Հանգստի կենտրոնից ամրոց հասնելը արահետով տևում է քսան րոպե։

Պատմություն խմբագրել

1972 թվականին կազմակերպված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակաշրջանից։ Ամրոցային առաջին շինությունները թվագրվում են 5-6-րդ դարերին և համարվում են վազ բյուզանդական պաշտպանական համակարգի մի մաս։ Ամրոցն իր զարգացման գագաթնակետին է հասել 13-14-րդ դարերում, երբ կառուցվել է ամրոցի արտաքին պատը, որն ամրացրել է դեպի շինություն բնական մուտքը հյուսիսից։ 14-րդ դարի վերջին այստեղ է գտնվել Իվան Շիշմանի կառավարման ժամանակների իշխան Օգնյանայի շտաբ-բնակարանը։

Բոժենիշկի ամրոցի արձանագրություն խմբագրել

 
Բոժենիշկի ամրոցի արձանագրության կրկնօրինակը Բուլղարիայի պատմության ագային թանգարանում

Ամրոցի գոյության մասին գիտնականներն իմացել են 1918-1919 թվականների ձմռանը, երբ քարաթափման արդյունքում հայտնաբերվել է միջնադարյան գրությամբ քար` Սոֆիայի կառավարիչ Օգնյանայի խոսքերով։ Գտածոն հայտնաբերել է հովիվ Նեդյալկո Ումենկովսկին, իսկ ակադեմիկոս Պետր Մուտաֆչիևը կարդացել ու վերծանել է Բոժենիշկի գրությունը[2]։ Գիտնականը նկատել է, որ վարպետը, ով փորագրել է գրությունը, «չի մտահոգվել քարի մակերևույթի հաշվարկով. նա սկսել է խոշոր տառերով, սակայն տեսնելով, որ տեղը չի բականացնում` փոքրացրել է տառերի չափը, իսկ որտեղ հնարավոր է եղել, կրկին մեծացրել է։» Մուտաֆչիևը այսպես է վերծանել տեքստը.

  Ես`Դրագոմիրը, գրել եմ։ Ես`սևաստ Օգնյանը, իշխան եմ եղել Շիշմանի արքայի օրոք և խիստ տուժել եմ։ Այդ ժամանակ թուրքերն են նվաճել։ Ես իմ հավատարմությունն եմ հայտնել Շիշմանի արքային։  

Հետազոտողների պնդումներով Բոժենիշկի գրությունն առանձնահատուկ է իր տեսակի մեջ, ունի պատմական ու բանասիրական նշանակություն։

Հնագիտություն խմբագրել

 
Բոժենիշկի ուրվիչ
 
Բոժենիշկի ուրվիչ

1966 թվականին միջնադարյան ամրոցը հռչակվել է ազգային նշանակության հուշարձան[3]։ 1971 թվականին Սևաստ հետազոտական խմբի անդամները սկսել են առաջին պեղումները։ Արշավախմբի կազմում Պավել Դիշևի գլխավորությամբ աշխատել են «Ботевградски пламък» թերթի խմբագիր Միտրոֆան Վելևին, ճարտարապետ Յորդան Յորդանովը, Վասիլ Դիմիտրովը։ Հայտնաբերված առաջին առարկաներից են եղել Հուստինոս I-ի (518—527) և Հուստինիանոս I-ի (527—565) ժամանակաշրջանի վաղ բյուզանդական մետաղադրամները, կերամիկական իրերը, որոնք վկայում են, որ այդ շրջանում, հնարավոր է, կառուցվել է ամրոցը։ Խմբին ութ տարի է պահանջվել, որպեսզի ամբողջությամբ բացահայտվեր ամրոցը, իսկ դրանից հետո ջանքերն ուղղվել են այն պահպանելուն ու վերականգնելուն։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են պաշտպանական երեք գոտիներ, որոնցից երկուսը կառուցվել են 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին, իսկ մեկը` 14-րդ դարում` Իվան Շիշմանի տիրապետության շրջանում։ Ամրոցի ներքին պատն ունի 200 մ երկարություն, լայնությունը որոշ տեղերում հասնում է 2.7 մ-ի։ 4-6 մ բարձրությամբ ներքին պատն ունի չորս կոնտրֆորսներ։ Միջնաբերդի մակերեսը 80 մ²է, իսկ ամբողջ ամրոցի մակերեսը` 1600 մ²։ Տպավորիչ է ջրի պահետարանը` 10 մ խորությամբ, ինչպես նաև վիմափոր մատուռը։

Դարպասների մոտ 0.-1.5 մ խորության վրա հայտնաբերվել է գանձարան, որում եղել են 1.327 արծաթե մետաղադրամներ։ Խրիստո Մատանովի խոսքերով այս դրամների եզրերը կտրված են թանկ մետաղը խնայելու նպատակով, ինչը ցույց է տալիս պետական ֆինանսների ծանր վիճակն ու դրամի արժեզրկումը` պայմանավորված ռազմական գործողություններով[4]։

Հարավարևմտյան անկյունային աշտարակի կողմից դիտարկում է կատարվել շրջակա պաշտպանական կառույցների ուղղությամբ։ Դրանք են Պանիցա Կալեն ժամանակակից Լիպնիցա գյուղում, Վիլչիգրադը Լիտակովոյում, Չեշկովգրադը Վրաչայի եկեղեցում և Բոդիլովգրադը Վիտինյայի լեռնային մուտքի մոտ։ Աշտարակն ունեցել է գաղտնի մուտք` 7.40 մ երկարությամբ և ութ մարդու համար նախատեսված թաքստոց, որոնք ներկայումս լցված են հողով։ Ամրոցի հյուսիսարևմտյան մասում հայտնաբերվել են աշտարակ, քարանձավային բնակատեղի, վիմափոր եկեղեցի` սուրբ Գևորգի վնասված սրբանկարով։ Բացվել է և 8 տապնաքարերով գերեզմանոցը և եկեղեցականների համար նախատեսված համալիրը։ Ամրոցային պատերի մոտ հայտնաբերվել են հարյուրավոր նետերի, նիզակների մնացորդներ, մարքտական քարե գնդեր, զինվորների կմախքներ, որոնք վկայում են 1395 թվականին Օգնյանայի սևաստի և թուրքերի մեջ կայացած կռվի մասին։ Դիշևի կարծիքով Օգնյանայի գերեզմանը գտնվում է ամրոցի գլխավոր դիտակետի` Վոյդովայի քարի առաջ` ժեռուտ քարազանգվածում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Крепостта Боженишки Урвич». Исторически музей - Ботевград (բուլղարերեն). 2017 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  2. «Павел Дишев посвещава 30 години на крепостта „Боженишки Урвич"». Botevgrad.com (բուլղարերեն). 2012 թ․ մայիսի 19.
  3. «Среща-разговор с Павел Дишев по случай Деня на музея». Balkanec.bg (բուլղարերեն). 2012 թ․ մայիսի 18.
  4. Христо Матанов, Залезът на средновековна България, С., изд. Изток-Запад, 2016 2016.
  5. «Павел Дишев-основател на експедицията на "Боженишки Урвич"». Balkanec.bg (բուլղարերեն). 2012 թ․ մայիսի 18.