Բոզըկան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունում։ Գտնվել է Բուն Սասուն գավառում, ըստ որոշ տեղաբաշխմամբ Տալվորիկի գավառակում` նրա հյուսիսարևելյան կողմում, Տալվորիկ գյուղից 15 կմ հեռավորության վրա` Բաթման գետի ձախ վտակներից մեկ վերին հոսանքի շրջանում։

Գյուղ
Բոզըկան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍասունի գավառակ
Այլ անվանումներԲոզըկանք, Բոզըքան, Բոզկան, Պոզըկան, Պոզըքան, Սանասանա, Սանասուն, Սասուն, Սասուն Հին, Քաղքիկ, Քյաղքիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբոզըկանցի
Ժամային գոտիUTC+3
Բոզըկան (Աշխարհ)##
Բոզըկան (Աշխարհ)

Բոզըկանը համարվում էր Գելիեգուզան գյուղախմբի գլխավոր գյուղը։

Բնակչություն խմբագրել

Մինչև 1914 թ.-ն ուներ 102 տուն հայ և քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային արժեքներ խմբագրել

Բոզըկանում է գտնվում Սասունցի Դավթի բերդը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 717

Աղբյուրներ խմբագրել