Տալվորիկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում կամ Սասունում՝ Շատախ գետի ձորահովտում։ Գավառակի կենտրոնը Տալվորիկ գյուղն էր։

Գավառակ
Տալվորիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԳենջի գավառ
Այլ անվանումներԴալվորիկ, Քարակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1600 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունտալվորիկցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Տալվորիկը տարածվում էր Տիգրիսի ձախակողմյան վտակ Սասնո գետ վերին հոսանքի շրջանում։ Տալվորիկը գտնվել է անմատչելի վայրում՝ շրջապատված Ծովասար, Խարզան և Սխտորաքար լեռների միջև։ Տալվորիկն ունեցել է բազմաթիվ անտառներ։

Պատմություն խմբագրել

Տալվորիկի հայերը հայտնի էին քաջությամբ և ազատասիրությամբ։ XIX դարի վերջին Տալվորիկի կռվող ուժը հասել է 500 զինվորի։ Մեծ եղեռնի ժամանակ տալվորիկցիները կազմակերպել են համառ ինքնապաշտպանություն և թուրքական գերակշռող ուժերի դեմ անզիջում մարտերից հետո միայն թողել գավառակը։

1915 թ.-ին Մեծ եղեռնի ժամանակ գյուղերը հրկիզվել են և ավերվել։

Տալվորիկցիների սերունդները ներկայում բնակվում են ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ, Շղարշիկ, Իրինդ, Ավան, Սասունիկ, Լեռնարոտ գյուղերում։

Բնակչություն խմբագրել

Տալվորիկի բոլոր բնակավայրերը եղել են զուտ հայաբնակ և XX դարի սկզբին ունեին 250-300 տուն՝ 1600 բնակչով։

Տնտեսություն խմբագրել

XX դարի սկզբին Տալվորիկն ուներ 300 տնտեսություն։

Հիմնականում զբաղվել են արհեստներով (հռչակված էին տալվորիկցի դարբինները), խաշնարածությամբ, այգեգործությամբ (խաղողի այգիներով հայտնի էր Այգետունը (Էգետուն)), գինեգործությամբ, մշակել են գլգիլ, կորեկ, գարի, ցորեն, թուզ, նուռ, ծխախոտ, բամբակ։ Որոշ գյուղերում զբաղվել են թթենու մշակությամբ և շերամապահությամբ։

Մշակել են բազմազան խաղողատեսակներ` իզնուրդ, նուսաբ, բոլորապտուղ, աշխար, դումշկի, եզանաչք, կարմիր, մոխար, սոլոր, բաթման, բորկ, լոշ և բարխի։

Բնակչությունը սնվում էր կորեկի և գլգիլի հացով, իսկ ցորենի հացը «Կերակուր անուշ արեք» ատրահայտությամբ հյուրասիրում էին հյուրերին։

Վարչական բաժանում խմբագրել

Տալվորիկի հայտնի գյուղերից էին Տալվորիկը, Հըքմանքը, Հլողինը, Փուրխը, Տվալինքը, Հոսնուտը, Հարթքը, Սպղանքը, Եղջարնը, Խլհովիտ, Արթող և Գերմավը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 17

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։