Բոգ
Gentiana-verna2.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Բոգազգիներ (Gentianaceae)
Տրիբա Gentianeae
Ցեղ Բոգ (Gentiana)
L., 1753

Բոգ (լատ.՝ Gentiana), օձի դեղ, օձի սխտոր, ճնդիան, փինջան ծաղիկ, բոգազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ բոգ ցրտակայուն (G. gelida), բոգ ջրային (G. aguatica), բոգ կովկասյան (G. caucasea), բոգ հովանոցային (G. umbellata) և այլն։

ՆկարագրությունԽմբագրել

Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 3-70 (100) սմ։ Տերևները երկարավուն-նշտարաձև են, հակադիր, նստադիր, ամբողջական։ Ծաղիկները մեկական են, խողովակազանգակաձև, երկնագույն, մանուշակագույն կամ կապույտ, հազվադեպ՝ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։

Կիրառական նշանակությունԽմբագրել

Որոշ տեսակներ (արմատները) դեղատու են. պարունակում են գլիկոզիդներ, ալկալոիդներ, ճարպեր, շաքարներ, ֆերմենտներ, պեկտինային նյութեր։ Պատրաստուկները (լուծամզվածք, թուրմ, դեղափոշի) օգտագործում են մարսողության խանգարման ժամանակ և որպես լեղամուղ, միզամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց։ Գեղազարդիչ է և մեղրատու։

Տարածումը ՀայաստանումԽմբագրել

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։