B.o.B

Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր և կիթառահար

Բոբի Ռեյ Սիմոնս, կրտսեր (անգլ.՝ Bobby Ray Simmons, Jr., նոյեմբերի 15, 1988(1988-11-15)[1][2], Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես B.o.B, ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Իր կարիերայի սկզբում մի քանի միքսթեյպ և մինի ալբոմներ թողարկելուց հետո, նա 2010 թվականի ապրիլին թողարկում է իր «B.o.B Presents: The Adventures of Bobby Ray» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը, որը Billboard-ի մի քանի հիթ շքերթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, այդ թվում նաև Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ 2012 թվականի մայիսին թողարկվում է նրա «Strange Clouds» կոչվող երկրորդ ալբոմը, որին հաջորդում է «Underground Luxury» անվանումով երրորդ ստուդիական ալբոմը 2013 թվականի դեկտեմբերին։

B.o.B
B.o.B-ն 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԲոբի Ռեյ Սիմոնս, կրտսեր
Ծնվել էնոյեմբերի 15, 1988(1988-11-15)[1][2] (35 տարեկան)
Ուինսթոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրԱտլանտա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, փոփ
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր
ԳործիքներՎոկալ, կիթառ, դաշնամուր
Գործունեություն2006-ներկա
ԼեյբլRebel Rock, Grand Hustle Records, Atlantic Records
ԿրթությունColumbia High School?
Կայքbobatl.com
 B.o.B Վիքիպահեստում

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • «B.o.B Presents: The Adventures of Bobby Ray» (2010)
  • «Strange Clouds» (2012)
  • «Underground Luxury» (2013)
  • «Ether» (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «B.o.B» հոդվածին։