Բյուֆորտ ամրոց (գաել.՝ Caisteal Dhùnaidh) (կամ Դոունի ամրոց), բարոնական ոճի առանձնատուն, որը կառուցվել է 1880 թվականին՝ միավորելով ավելի հին կառույցի աշխատանքները։ Գտնվում է Բյուլի գետի աջ ափին, Ինվերնես-շայրի Բյուլի քաղաքի մոտ, 1 մղոն (1․6 կմ) Քիլթարլիթիից հյուսիս և 13 մղոն (21 կմ) Ինվերնեսից արևմուտք։ Այդ վայրում ամրոց եղել է սկսած 12-րդ դարից։ Բյուֆորտը Լովատի լորդերի ավանդական նստավայրն է։

Բյուֆորտ ամրոց
Տեսակդղյակ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՀայլենդ[1]
Ճարտարապետական ոճScottish baronial architecture?
Շինանյութքար
Ժառանգության կարգավիճակԱ կատեգորիայի գրանցված կառույց[1]
Քարտեզ
Քարտեզ
Բյուֆորտի ամրոցի կառուցումը 1870-ականների վերջին, Լովատի 13-րդ լորդը աջից

Պատմություն խմբագրել

Այս վայրի ամենավաղ հիշատակումը որպես Դոունի ամրոց եղել է Ալեքսանդր I-ի իշխանության օրոք (1106-1124), երբ պաշարում է տեղի ունեցել։ Առաջին ամրոցը կառուցվել է Բիսետ ընտանիքի կողմից։ Ամրոցն անցել է Ֆրեյզերների ձեռքը 13-րդ դարավերջին։ Անգլիական զորքերը պաշարեցին ամրոցը 1303 թվականին։

 
Բյուֆորտ ամրոցի գլխավոր աշտարակը

1650-ականներին Օլիվեր Կրոմվելի զորքերը հարձակվեցին Դոունիի վրա ու հրդեհեցին այն Շոտլանդիայի գրավման ժամանակ։

Ֆրեյզերների կալվածքները 1699 թվականին ժառանգեց Լովատի 11-րդ լորդ Սիմոն Ֆրեյզերը (մոտավորապես 1667-1747)։ Հայտնի որպես «աղվես», Լովատը խորապես ընդգրկվեց յակոբինյանների շարժման մեջ, որը նպատակ ուներ վերականգնել գահազրկված Ստյուարտների արքայատոհմը Շոտլանդիայի ու Անգլիայի գահերին։ Աքսորվելով Ֆրանսիա՝ Լովատը միացավ Ջեյմս Ստյուարտին, ծեր հավակնորդին, և ընդունեց կաթոլիկություն։ Նա փորձեց շարժման մեջ ընդգրկել շոտլանդական ազնվականներին, սուրհանդակներ ուղարկելով Շոտլանդիա, բայց սա հանգեցրեց տասնամյա ազատազրկման Ֆրանսիայում։ 1714 թվականին վերադառնալով՝ նա հրաժարվեց յակոբինյան պայքարից իր կալվածքներին տիրանալու համար։ 1740-ականներին նա հանձնարարեց Ուիլյամ Ադամին Դոունիում նոր տուն նախագծել։ Լինելով Ադամի վերջին աշխատանքը, նախագիծն իրականացավ այնքանով, որ քարի անհրաժեշտ պաշարը տեղափոխվեց կառուցման վայր․ կառուցումն այդպես էլ չսկսվեց, քանի որ սկսվեց 1745 թվականի յակոբինյան ապստամբությունը[2]։ Լովատը, կրկին փոխելով դիրքորոշումը, սատարեց յակոբինյաններին, բայց ձերբակալվեց ու մահապատժի ենթարկվեց Քըլոդընի ճակատամարտից հետո։ Դոունի ամրոցը կառուցվեց Քումբերլանդի դքսի կողմից և հայտարարվեց սեփականություն։

1746 թվականից կալվածքը ղեկավարվում էր սեփականացված կալվածքների լիազորների կողմից, որոնց նշանակում է պառլամենտը, որպեսզի տնօրինեն բռնագրավված կալվածքները, և մի փոքրիկ տուն կառուցվեց քանդված ամրոցի տեղում, որտեղ բանկվում էր գործակալը՝ կալվածքի կառավարիչը։ 1774 թվականին կալվածքը վերադարձվեց Լովատի որդուն՝ Լովատի Սիմոն Ֆրեյզերին (1726-1782), որը կազմավորել ու գլխավորել էր Ֆրեյզերի լեռնեցիների 78-րդ զորաջոկատը բրիտանական բանակի համար։ Այս տարածքում նոր տան առաջարկներ առաջ քաշվեցին 1777 թվականին, բայց չիրականացվեցին։ 1815 թվականին կալվածքը ժառանգեց Ստրիչենի Թոմաս ֆրեյզերը (1802-1875), որը վերականգնեց Լովատի լորդությունը 1854 թվականին։ 1839 թվականին նա հանձնարարեց Ուիլյամ Բուրնին ընդարձակել տունը, նաև բարելավեց հողերն ու կալվածքը։ Նրա որդին՝ Լովատի 13-րդ լորդ Սիմոն Ֆրեյզերը(1828-1887), կառուցեց ներկայիս Բյուֆորտ ամրոցը ըստ Ջեյմս Մայթլանդ Ուորդրոփի նախագծի, ներառելով նաև 18-րդ դարի տան մի մասը։

1994 թվականին կառույցը վաճառվեց «Ստեյջքոուչի» ռեժիսոր Անն Գլոագին Լովատի 15-րդ լորդի կողմից, որպեսզի վճարի ժառանգականության հարկերը[3][4]։

Նկարագրություն խմբագրել

Բարոնական առանձնատունը ներառում է մասնավոր հռոմեական կաթոլիկ մատուռ։ Դոունի ամրոցի մնացորդները գտնվում են տան կողքին և ներկայացնում են մեկ պատ 11 մետր երկարությամբ ու 1․5 մետր բարձրությամբ, որի վրայի հուշատախտակը փաստում է, որ դա «Դոունի ամրոցի ավերակն է, Լովատի Ֆրեյզերների հնադարյան ամրոցը, կառուցված մոտավորապես 1400 թվականին, ավերված Կումբերլանդի կողմից Քըլոդընի ճակատամարտից հետո»։

Տունը առաջին կատեգորիայում ընդգրկված կառույց է։ Մարգագետիններն ընդգրկված են այգիների ու նախագծված բնապատկերների գույքացուցակում, որը Շոտլանդիայում կարևոր պարտեզների ազգային ցուցակագրումն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Historic Environment Scotland ID
  2. Fleming, John (1962) Robert Adam and His Circle, John Murray. pp.63–64
  3. «Lord Lovat died knowing that the ancestral home would have to go. Debts force sale of Beaufort Castle». The Herald. 1995 թ․ հունիսի 1.
  4. «Beaufort Castle». Gazetteer for Scotland. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.