Բյուրո Վերիտաս
«Բյուրո Վերիտասը» (Bureau Veritas), թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման հարցերով զբաղվող ֆրանսիական համաշխարհային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1828 թվականին։ Ընկերության գործունեության ոլորտներ են՝ շինարարություն և ենթակառուցվածքներ (եկամտի 27%), գյուղատնտեսական և պարենային ապրանքներ (եկամտի 23%), արդյունաբերություն (եկամտի 22%), սերտիֆիկացում (եկամտի 7%-ը), ծովային (եկամտի 7%) և սպառողական ապրանքներ (եկամտի 14%-ը):Ընկերությունը ներկայացված է 140 երկրներում՝ ավելի քան 1.500 գրասենյակներով ու լաբորատորիաներով ու ավելի քան 78.000 աշխատակիցներով։ «Բյուրո Վերիտաս»-ը 2021 թվականին ունեցել է 4,8 միլիարդ եվրո եկամուտ։ Դիդյե Միշո-Դանիելը «Բյուրո Վերիտաս»-ի գործադիր տնօրենն է 2012 թվականի մարտից։ 2022 թվականի փետրվարի 24-ին «Բյուրո Վերիտաս»-ը հայտարարեց Հինդա Ղարբիին որպես գլխավոր տնօրեն նշանակելու մասին՝ ծրագրելով նրան նշանակել ընկերության հաջորդ գործադիր տնօրեն։
Բյուրո Վերիտաս | |
---|---|
Տեսակ | accrediting body? և կազմակերպություն |
Հիմնադրված է | 1828 |
Վայր | Նյոյի սյուր Սեն և Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | activities of head offices?[1] |
Աշխատողների թիվ | 66 000 մարդ (2015) |
Սեփականատեր | Wendel? |
Կայք | bureauveritas.com(անգլ.)(ֆր.) |
Բորսա | BVRDF[2] |
Bureau Veritas Վիքիպահեստում |
«Բյուրո Վերիտասի» առաջարկած ծառայություններն ու լուծումներն օգնում են պատվիրատուներին համապատասխանեցնել իրենց ապրանքների և ծառայությունների չափանիշները անընդհատ աճող որակի համաշխարհային չափանիշների պահանջներին (առողջապահության, անվտանգության, բնապահպանության և սոցիալական պատասխանատվության ոլորտներում)։
Պատմություն
խմբագրելԸնկերությունը հիմնադրվել է Անտվերպենում, Բելգիա,1828 թվականին։ Սկզբնապես կոչվում էր Bureau de renseignements pour les assurances maritimes (Ծովային ապահովագրության տեղեկատվական գրասենյակ)։ Ընկերության սկզբնական նպատակն էր ծովային ապահովագրական ընկերություններին տրամադրել ճշգրիտ և արդի տեղեկատվություն նավերի և դրանց սարքավորումների մասին ողջ աշխարհում։ «Բյուրո Վերիտաս»-ը ապահովագրողներին տրամադրում էր տեղեկատվություն, որը նրանց թույլ էր տալիս գնահատել նավերի և սարքավորումների հուսալիությունը և ապահովել մարդկանց և գույքի պաշտպանությունը։ Հիմնադրումից մեկ տարի անց՝ 1829 թվականի մայիսի 28-ին ընկերությունը ընդունեց «Բյուրո Վերիտաս» անվանումը։ 1833 թվականի հուլիսին կենտրոնակայանը տեղափոխվեց Փարիզ։
Ընկերությունը հիմնադրվել է անդերրայթերներ Ալեքսանդր Դելաեի, Լուի վան դեն Բրոեկի և ապահովագրական գործակալ Օգուստ Մորելի կողմից։ 20-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» ընդլայնում է իր գործունեության ուղղությունը՝ իրականացնելով մետաղյա մասերի և սարքավորումների տեսչական ստուգումներ երկաթուղային արդյունաբերության ոլորտում, իսկ հետագայում նաև արդյունաբերության բոլոր հատվածներում ու շինարարության ոլորտում։ 20-րդ դարի վերջին «Բյուրո Վերիտասը» հիմնում է բեռների տեսչական ստուգման համակարգ ներկրվող և արտահանվող նախառաքումային ապրանքների համար և իրականացնում է որակի վերահսկման հավաստագրում։ 21-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» իր գործունեությանն ավելացնում է 2 նոր ուղղություն՝լայն սպառման և արտադրական ապրանքների թեստավորում։
Կորպորատիվ ռազմավարություն
խմբագրելՌազմավարական պլան
խմբագրել2015-ին «Բյուրո Վերիտաս»-ը գործարկեց ռազմավարական պլան՝ Խումբն ավելի ճկուն և ավելի դիմացկուն դարձնելու համար մակրոտնտեսական տատանումների հանդեպ (օրինակ՝ նավթ, գազ, առաջնային ապրանքներ, ծովային արդյունաբերություն)։ Այս ռազմավարությունը նպատակ ունի ընդլայնել բիզնեսը դեպի բարձր աճ ունեցող ոլորտներ, ինչպիսիք են ագրոպարենային շինարարությունը և ենթակառուցվածքները, կապակցված օբյեկտները և ավտոմոբիլային արդյունաբերությունը։ «Բյուրո Վերիտաս»-ի գործունեության դիվերսիֆիկացումն ուղեկցվել է աշխարհագրական վերակառուցմամբ։ Խումբն ընդլայնել է իր պատմական ներկայությունը Ֆրանսիայում և Եվրոպայում՝ վերակազմավորվելով երեք հիմնական գոտիների՝ Ամերիկա, Եվրոպա/Աֆրիկա և Ասիա։
Թվային ռազմավարություն
խմբագրել2016 թվականին «Բյուրո Վերիտաս»-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքեց Dassault Systèmes-ի հետ,[8], որը թույլ է տալիս «Բյուրո Վերիտաս»-ին օգտագործել իրենց 3DEXPERIENCE թվային հարթակը սարքավորումների շարունակական գնահատման համար։
2017-ին «Բյուրո Վերիտաս»-ը համագործակցեց Avitas Systems GE Venture-ի հետ՝ գործարկելու մի շարք տեսչական ծառայություններ՝ հիմնված կանխատեսող տվյալների վերլուծության վրա (այսինքն՝ արհեստական բանականություն) բոլոր արդյունաբերական ոլորտների համար։
2018-ին Խումբը գործարկեց Origin-ը, բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված հետագծելիության առաջին պիտակը, որը սպառողներին տրամադրում է արտադրանքի ճանապարհորդության ամբողջական, վերջնական ապացույց՝ «ֆերմայից պատառաքաղ»։
«Բյուրո Վերիտաս»-ը ռազմավարական համագործակցության մեջ է մտել Microsoft-ի հետ 2019 թվականին՝ փորձարկման լաբորատորիաներում արհեստական ինտելեկտը զարգացնելու համար։
Ձեռքբերումներ
խմբագրել2015 թվականի հունվարին Խումբն ընդլայնվել է Չինաստանում։ «Բյուրո Վերիտաս»-ը ձեռք բերեց Շանդոն Չենգսին չինական ընկերությունը, որը մասնագիտացած է էներգետիկ ոլորտի արդյունաբերական ենթակառուցվածքների կառուցման աջակցության ծառայություններում։ 2017-ին Չինաստանը դարձավ Խմբի ամենամեծ շուկան և՛ եկամուտների, և՛ աշխատակիցների առումով։ 2019 թվականի ապրիլին «Բյուրո Վերիտաս»-ը ձեռք բերեց Shenzhen Total-Test՝ սննդամթերքի փորձարկման չինական ընկերությունը։ «Բյուրո Վերիտաս»-ը նպատակ ունի մինչև 2021 թվականը Չինաստանում հասնել 1 միլիարդ եվրոյի եկամուտների։
2017-ին «Բյուրո Վերիտաս»-ը հայտարարեց Միացյալ Նահանգներում Primary Integration Solutions-ի ձեռքբերման մասին՝ այդպիսով ընդլայնելով իր Building & Infrastructure բիզնեսը տվյալների կենտրոնների մեջ։ 2018 թվականի մարտին Խումբն ընդլայնվել է ԱՄՆ-ի շինարարության ոլորտում՝ EMG-ի ձեռքբերմամբ։ Այս ընդլայնումը շարունակվեց նաև 2019 թվականին շենքերի և ենթակառուցվածքների համար համապատասխանության ծառայություններ մատուցող ընկերության՝ Owen-ի ձեռքբերմամբ։
2019 թվականին Եվրոպայում «Բյուրո Վերիտաս»-ը ձեռք բերեց Q Certificazioni օրգանական սննդի իտալական սերտիֆիկացման մարմինը։ Նույն թվականին, Capital Energy-ի ինտեգրմամբ Ֆրանսիայում, «Բյուրո Վերիտաս»-ը ընդլայնեց իր խորհրդատվական և աջակցության ծառայությունները էներգաարդյունավետության սերտիֆիկացման ոլորտում։
Տնօրենների խորհուրդ
խմբագրել«Բյուրո Վերիտաս»-ի տնօրենների խորհուրդը կազմված է տասներկու անդամից։ 2017 թվականի մարտին Ալդո Կարդոսոն նշանակվել է տնօրենների խորհրդի նախագահ՝ որպես աուդիտի և ռիսկերի կոմիտեի տնօրեն և նախագահ աշխատելուց հետո։ 2018 թվականի հունվարին Անդրե Ֆրանսուա-Պոնսեն նշանակվեց ռազմավարության կոմիտեի նախագահ։
Տարբերանշան
խմբագրելԲյուրո Վերիտասի տարբերանշանը ստեղծման օրվանից գրեթե անփոփոխ է մնացել։ Տարբերանշանի վրա
- տարեթիվը՝ 1828-ը, կազմակերպության հիմնադրման տարեթիվն է և խորհրդանշում է դրա երկարամյա գործունեությունը,
- նավը խորհրդանշում է կազմակերպության գործունեության սկզբնական ոլորտը,
- կնիքը խորհրդանշում է հաստատում, որն իրականացվում է աշխատողների կողմից,
- ջահը խորհրդանշում է թիմի գիտելիքը, փորձառությունը և գործնական հմտությունները,
- աքաղաղը խորհրդանշում է աչալրջություն, առօրյա հարցերին Բյուրո Վերիտասի աշխատակիցների կողմից տրամադրած ուշադրությունը,
- հայելին արտացոլում է անաչառությունը, որով առաջնորդվում են աշխատակիցները,
- կշեռքը խորհրդանշում է արդարությունը, որը բնորոշում է թիմի գործելակերպը,
- երկրագունդը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի համաշխարհային գործունեությունը,
- գավազանը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի՝ բիզնես-ձգտում ունեցող կազմակերպություն լինելը,
- ուրվագիծը (երբեմն անվանում են «լեդի») խորհրդանշում է Բյուրո Վերիտասի աշխատակիցների մարդկային կողմը և ճշմարտությանը հասնելու նրանց ձգտումը։