Բհասկարա (հինդի՝ भास्कर प्रथम, առավել ճշգրտված՝ անվանվում է Բհասկարա Առաջին, որպեսզի խույս տրվի 12-րդ դարի հնդիկ մաթեմատիկոս Բհասկարա Երկրորդի հետ շփոթումից, մոտավորապես 600-680 թթ., մոտ 600[2], ենթդ․ Saurashtra, Գուջարաթ, Հնդկաստան[2] - մոտ 680[2], ենթդ․ Asmaka Kingdom[2]), 7-րդ դարի մաթեմատիկոս, ով առաջինն է թվանշանները գրել հնդկա-արաբական տասնյակային համարողական համակարգով (Hindu–Arabic numeral decimal system)՝ որպես 0-ի նիշ կիրառելով շրջանաձև նշան, միաժամանակ տվել է իր հազվագյուտ ու ակնառու ռացիոնալ մոտեցումը սինուսի ֆունկցիայի վերաբերյալ՝ Արիաբհատայի աշխատության մասին իր պատրաստած մեկնաբանություններում[4]։ Մեր թվականության 629 թվականին գրված մեկնաբանությունների այդ ժողովածուն՝ Āryabhaṭīyabhāṣya-ն, հիշատակվում է մաթեմատիկայի և աստղագիտության վերաբերյալ սանսկրիտով շարադրված հնագույն աշխատությունների շարքում։ Բհասկարա Առաջինը, լինելով Արիաբհատայի աստղագիտական դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, գրել է նաև աստղագիտական երկու նշանակալից աշխատություն՝ դրանք վերնագրելով համապատասխանաբար Mahābhāskarīya և Laghubhāskarīya[5]:

Բհասկարա
մարաթհի՝ भास्कर[1]
Ծնվել էմոտ 600[2]
ենթդ․ Saurashtra, Գուջարաթ, Հնդկաստան[2]
Մահացել էմոտ 680[2]
ենթդ․ Asmaka Kingdom[2]
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և աստղագուշակ
Տիրապետում է լեզուներինսանսկրիտ[3]
Բհասկարայի նկարագրած ամիլյար գնդի աստղագիտական մոդելը

1979 թվականի հունիսի 7-ին տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունն արձակել է արհեստական մի արբանյակ, որը նշանավոր մաթեմատիկոսի ու աստղագետի պատվին անվանվել է «Բհասկարա»[6]։

Կենսագրություն խմբագրել

Քիչ բան է հայտնի Բհասկարայի, նրա կյանքի կարևոր իրադարձությունների մասին։ Ենթադրվում է, որ նա ծնվել ու մեծացել է աստղագետի ընտանիքում, և հենց իր հայրն է նրան աստղագիտության դասեր տվել[7]։ Մեր թվականության 7-րդ դարում Հնդկաստանում ապրած ու գործած այդ գիտնականը հետագայում, Բրահմագուպտայի հետ միասին, դարձել է Արիաբհատայի աստղագիտական դպրոցի առավել կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա և Բրահմագուպտան համարվում են միջնադարի առավել նշանավոր հնդիկ մաթեմատիկոսները, ովքեր նկատելի ավանդ են ներդրել կոտորակների ուսումնասիրության ասպարեզում։

Աշխատությունների հրատարակություններ խմբագրել

  • Bhaskara I. Mahabhaskariya, English transl. by K. S. Shukla. Lucknow, 1960.
  • Bhaskara I. Laghubhaskariya. English transl. by K. S. Shukla. Lucknow, 1963.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Record #263956341 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. Bhaskara I, Britannica.com
  5. Keller (2006, էջ. xiii) harvtxt error: multiple targets (2×): CITEREFKeller2006 (help)
  6. Bhaskara NASA 16 September 2017
  7. Keller (2006, էջ. xiii) harvtxt error: multiple targets (2×): CITEREFKeller2006 (help) cites [K S Shukla 1976; p. xxv-xxx], and Pingree, Census of the Exact Sciences in Sanskrit, volume 4, p. 297.

Գրականություն խմբագրել

  • Д. Я. Стройк. Краткий очерк истории математики. М. «Наука», 1984.
  • M. C. Apaṭe. The Laghubhāskarīya, with the commentary of Parameśvara. Anandāśrama, Sanskrit series no. 128, Poona, 1946.
  • v.harish Mahābhāskarīya of Bhāskarācārya with the Bhāṣya of Govindasvāmin and Supercommentary Siddhāntadīpikā of Parameśvara. Madras Govt. Oriental series, no. cxxx, 1957.
  • K. S. Shukla. Mahābhāskarīya, Edited and Translated into English, with Explanatory and Critical Notes, and Comments, etc. Department of mathematics, Lucknow University, 1960.
  • K. S. Shukla. Laghubhāskarīya, Edited and Translated into English, with Explanatory and Critical Notes, and Comments, etc., Department of mathematics and astronomy, Lucknow University, 2012.
  • K. S. Shukla. Āryabhaṭīya of Āryabhaṭa, with the commentary of Bhāskara I and Someśvara. Indian National Science Academy (INSA), New- Delhi, 1999.
  • H.-W. Alten, A. Djafari Naini, M. Folkerts, H. Schlosser, K.-H. Schlote, H. Wußing: 4000 Jahre Algebra. Springer-Verlag Berlin Heidelberg 2003 3-540-43554-9, §3.2.1
  • S. Gottwald, H.-J. Ilgauds, K.-H. Schlote (Hrsg.): Lexikon bedeutender Mathematiker. Verlag Harri Thun, Frankfurt a. M. 1990 3-8171-1164-9
  • G. Ifrah: The Universal History of Numbers. John Wiley & Sons, New York 2000 0-471-39340-1
  • Keller, Agathe (2006), Expounding the Mathematical Seed. Vol. 1: The Translation: A Translation of Bhaskara I on the Mathematical Chapter of the Aryabhatiya, Basel, Boston, and Berlin: Birkhäuser Verlag, 172 pages, ISBN 3-7643-7291-5.
  • Keller, Agathe (2006), Expounding the Mathematical Seed. Vol. 2: The Supplements: A Translation of Bhaskara I on the Mathematical Chapter of the Aryabhatiya, Basel, Boston, and Berlin: Birkhäuser Verlag, 206 pages, ISBN 3-7643-7292-3.