Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլուր (այլ կիրառումներ)

Բլուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 30 կմ արևմուտք, Տրապիզոն-Երզնկա ճանապարհից արևելք, Ճորոխ գետի ձախ ափին։

Գյուղ
Բլուր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներՊլուր, Պուլուր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Բլուր (Բաբերդի գավառ) (Աշխարհ)##
Բլուր (Բաբերդի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1895 թվականի կոտորածների ժամանակ գյուղի եկեղեցին վերածվեց մզկիթի, իսկ հայ բնակչությունը բռնի դավանափոխ արվեց։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 300 տուն բնակիչ, որից 112 տունը հայեր էին։ Հայերն ապրում էին առանձին թաղամասում։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բլուրն ուներ 1840 թվականին կառուցված Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Գյուղի հարավ` աղբյուրաշատ լեռնոտ վայրում գտնվում էր Ս. Մարտիրոս եկեղեցու ավերակները, որոնք հին վանքի ավերակներ են եղել։ Գյուղի մոտակայքում կային Ս. Եղիա և Ս. Վարվառե ուխտավայրերը, որոնք նույնպես ժամանակին վանքեր են եղել։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 704

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 456