Սպիրիչուելս
Սպիրիչուելս (անգլ.՝ spiritual — հոգևոր, կրոնական), աֆրոամերիկյան հոգևոր երաժշտության և բանահյության ժանր։ Ծագել են ԱՍՆ հարավային նահանգներում, ստրկատիրության շրջանում՝ ընդհանրացնելով աֆրիկական և անգլոկելտական գեղարվեստական ավանդույթները։ Սեծ մասամբ կապված են աստվածաշնչային կերպարներին՝ զուգորդված առօրյա կյանքի պատումներին։
Սպիրիչուելս Spirituals | |
---|---|
Ոճային հիմքեր | Աշխատանքային երգեր Աֆրիկյան երաժշտություն Իսլամական երաժշտություն Քրիստոնեական օրհներգություն |
Մշակութային հիմքեր | Աֆրոամերիկացիներ |
Ծագման ժամանակ | 1790 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Բխող ժանրեր | Բլյուզ • գոսպել |
Սպիրիչուելսի մեղեդիներն առանձնանում են լադի (պենտատոնիկա, վեցաստիճան լադ, տատանումներ մաժորային և մինորային տերցիաների միջև և այլն) ու ռիթմիկայի (սինկոպացված) յուրօրինակությամբ։ Սպիրիչուելսը կարող է արտահայտել ողբերգական միայնության, հոգևոր տառապանքի տրամադրություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 79)։ |