Բլագոդատ (լեռ)

լեռ Ռուսաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլագոդատ (այլ կիրառումներ)

Բլագոդատ (ռուս.՝ Благодать), լեռ Միջին Ուրալի արևելյան լանջին, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում, Կուշվա քաղաքի մոտակայքում։ Երկաթի մագնետիտային հանքանյութերի հանքավայր է։ Բարձրությունը 364 մետր է։ Կազմված է սիենիտներից և պորֆիրիտներից։ Հարուստ է երկաթահանքով (154,9 մլն տ), որն արդյունահանվում է 1735-ից։

Բլագոդատ
Տեսակլեռ
Երկիր Ռուսաստան[1]
Վարչատարածքային միավորKushvinsky District?
ԼեռնաշղթաՈւրալյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից364 մետր

Անվանում խմբագրել

Անվանումը տվել է ռուս պատմաբան, աշխարհագետ Վասիլի Տատիշչևը 18-րդ դարի 30-ական թվականներին։ Անվանումը ռուսերենից բառացի նշանակում է «բարեբերություն»։ Ոմանց կարծիքով այդպես է կոչվել երկաթի հարուստ պաշարներ ունենալու պատճառով։ Ոմանք էլ գտնում են, որ անվանումը Աննա կայսրուհու անվան պատճենումն է. հին եբրայերենից այդ անունը նշանակում է «բարեբերություն»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլագոդատ (լեռ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 450