Բիտ-Կարի, հնագույն երկիր (գավառ) Մարաստանում։ Հիշատակված է Ասորեստանի Ասարհադոն թագավորի սեպագիր արձանագրությունում[1]։ Կար-քաշշին հավանաբար գավառի կենտրոնն էր, այսինքն՝ ներկայիս Համադանի տարածքը։ Մոտ մ.թ.ա 673 վերջին Բիթ-Կարիի, Մադայի և Սապարդի տարածքում Ասորեստանի դեմապստամբությունը լիակատար հաջողություն ունեցավ, և այստեղ ձևավորվեց անկախ Մարաստանի թագավորություն։

Ծանոթագրություններ

խմբագրել