Բիչերին (իտալերեն՝ Bicerin, պիեմ.՝ փոքր բաժակ), սրճային հիմքով տաք ըմպելիք, որը տարածված է Իտալիայի Թուրին շրջանում։ Բիչերինը պատրաստվում է հերթականությամբ լցնելով էսպրեսո, տաք շոկոլադ և կաթ և մատուցվում է ոչ մեծ, ապակյա բաժակով՝ ափսեի վրա դրված։ Միացյալ Նահանգներում կաթը հաճախ փոխարինում են սերուցքով[1]։ 2001 թվականին բիչերինը պաշտոնական տեղեկագրի միջոցով[2] ճանաչվեց Պիեմոնտի ավանդական ըմպելիք։

Բիչերին
Bicerin.jpg
Ենթատեսակսրճային ըմպելիք
ԲաղադրամասերԷսպրեսո
Ծագման երկիրFlag of Italy.svg Իտալիա
Commons-logo.svg Bicerin Վիքիպահեստում

ԾագումԽմբագրել

 
«Կաֆե ալ Բիչերին», պատմական սրճարան Թուրինում, որտեղ ավանդաբար մատուցվում է բիչերին
 
Բիչերինի մեկ այլ տարբերակ Թուրինում

«Բիչերին» բառը պիեմոտերեն լեզվում նշանակում է «փոքր բաժակ» և իտալերեն բիչերինո (իտալերեն՝ bicchierino) բառի բարբառային տարբերակն է։ Ըմպելիքը Թուրինի սրճարաններում մատուցվում է 18-րդ դարից ի վեր։ Բիչերինի մասին 1852 թվականին դրական է արտահայտվել Ալեքսանդր Դյուման[3]։ Հավանական է, որ բիչերինը պատրաստվել է 17-րդ դարի բավարիզա ըմպելիքի նմանությամբ։ Բիչերինի գլխավոր տարբերությունը բավարիզայից այն է, որ երեք բաղադրիչները շերտերով, զգուշորեն լցնում են բաժակի մեջ՝ առանց խառնելու։ Թուրինի Պյացա դելա Կոնսոլատա հրապարակի «Կաֆե ալ Բիչերին» սրճարանում, որը գտնվում է Սանտուարիո դելա Կոնսոլատա տաճարի դիմաց, բիչերին են մատուցում 18-րդ դարից ի վեր և ոմանք կարծում են, որ ըմպելիքը հենց այդ վայրում է ստեղծվել։ Մյուսներն էլ կարծում են, որ այն ստեղծվել է Կաֆե Ֆիորիոյում, մոտավորապես 1704 թվականին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել