Ռիդերզաալ (հոլ.՝ Ridderzaal), ամրոց է Նիդերլանդների Հաագա, որը օգտագործվում է Նիդերլանդների միապետի Ազգային ժողովի նստաշրջանի բացման հանդիսավոր խոսքի, միջպառլամենտական համաժողովների և այլ պաշտոնական միջոցառումների համար։ Բինենհոֆ համալիրի մի մասն է։

Ռիդերզաալ
Նկարագրություն
Տեսակgreat hall?
ՏեղագրությունGrafelijke Zalen?
Վարչական միավորՀաագա
Երկիր Նիդերլանդներ
ՊատվիրողFloris V, Count of Holland?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Ridderzaal Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1230 թ-ին Հոլանդիայի կոմս Ֆլորիս IV-ը հողատարածք է գնել, որտեղ, նրա թոռ Վիլեմ II-ը 1247 այս տարածքում կառուցել է որսորդական ամրոց, իսկ թոռան Ֆլորիս V-ի օրոք Գերարդ վան Լեյդենի նախագծով կառուցվել է Ռիդերզաալ ամրոցը (հոլ.՝ Ridderzaal, բառացի «Ասպետների դահլիճ»)։ Սկսած XVII դարից ամրոցը ծառայել էտարբեր նպատակների, եղել է հիվանդանոց, գրքերի վաճառքի տարածք, պետական վիճակախաղի գրասենյակ և այլն։ XVI դարի վերջին Մորից Օրհանացին Ռիդերզաալը վերածում է Նիդերլանդների շտատհալտերների նստավայր։ Այժմ Ռիդերզաալը ծառայում է տոնակատարությունների և պաշտոնական միջոցառումների իրականացմանը։ 1898-1904 թթ. կատարվել են վերականգնողական աշխատանքներ, և շենքը սկսել է ծառայել պետական խնդիրների։

Ճարտարապետություն խմբագրել

 
Ասպետների դահլիճ

Ռիդերզաալը եռանկյունի ճակտոնով և կողքերին երկու աշտարակով գոթական ոճի շենք է։ Մուտքի վերևում մեծ կլոր վարդակ պատուհան է, որը զարդարված է Նիդերլանդները ղեկավարած հարստությունների զինանշաններով։

Ամրոցի ներքին հարդարման գլխավոր բաղկացուցիչը՝ Ասպետների դահլիճն է, որից էլ շենքին է փոխանցվել անունը։ Դահլիճը մեծ՝ 40х20 մ չափերով, վիտրաժներով զարդարված գոթական դահլիճ է։ Առաստաղը հիշեցնում է շուռ տված նավի իրան։ Փայտյա գլուխ քանդակները խորհրդանշում են վերին իշխանության հետևողներին, որոնք պատգամավորներին պետք է ստից ետ պահեն։

Արտաքին հղումներ խմբագրել