Բիա Դավու (հուն․՝ Μπία Ντάβου, հոկտեմբեր 1932[2], Աթենք, Հունաստան[1] - օգոստոսի 12, 1996(1996-08-12)[2], Աթենք, Հունաստան[3]), հույն նկարչուհի։

Բիա Դավու
հուն․՝ Μπία Ντάβου[1]
Ծնվել էհոկտեմբեր 1932[2]
ԾննդավայրԱթենք, Հունաստան[1]
Վախճանվել էօգոստոսի 12, 1996(1996-08-12)[2] (63 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան[3]
Քաղաքացիություն Հունաստան[1]
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինPantelis Xagoraris?[4]
ԶավակներZaphos Xagorares?[5]
 Bia Davou Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1932 թվականի հոկտեմբերին, Աթենքում։ 1952-1958 թվականներին նկարչություն է սովորել Կոստաս Իլիադիսի արվեստանոցում, որտեղ որոշ ժամանակ աշխատել է նաև որպես նրա օգնական։ Հետո շատ է ճանապարհորդել տարբեր երկրներում, ինչն էլ ձևավորել է Դավուի գեղարվեստական ​​անհատականությունը։

Սկզբանական շրջանում նկարչուհին նկարել է կոմպոզիցիաներ, որոնցում ձգտել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի և ինֆորմալիզմի ոճին։ Նրա առաջին անհատական ​​ցուցահանդեսը կայացել է Աթենքում՝ Nees Morfes պատկերասրահում, 1960 թվականին։ Դավուի կարիերայում որոշիչ շրջադարձ է կատարվել 1960-ականների վերջին, երբ նա աստիճանաբար հեռացել է եռաչափ կառուցվածքի և միջավայրի կտավից։ 1970-ականների սկզբից սկսել է հետաքրքրություն դրսևորել տեխնիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված լեզվական հաղորդակցության նոր ձևերի ստեղծմանը՝ ծանոթանալով մաթեմատիկայի և համակարգչային գիտության հետ։ Դավուն ստեղծել է իր կոմպոզիցիաները, մասնավորապես Serial Structures -ը՝ հիմնվելով բինարային համակարգի և Ֆիբոնաչիի հաջորդականության վրա[6]։

Եղել է 1975 թվականին Էմանուել Մավրոմատիսի կողմից հիմնադրված «Processes-Systems» արվեստի խմբի անդամ[7]։ Հունաստանում ներկայացրել է 12 անհատական ​​ցուցահանդես՝ հիմնականում Desmos արվեստի պատկերասրահի հետ համագործակցությամբ։ Մասնակցել է նաև հունական վեց ցուցահանդեսների (Pan-Hellenics, 1957-1987), ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային խմբակային ցուցահանդեսների և արվեստի տոնավաճառների, ինչպիսիք են Paris Biennale for Young Artists (1961), Biennale of Alexandria (Եգիպտոս, 1967), Europalia (Բրյուսել, 1982), Սան Պաուլոյի արվեստի բիենալեն (1987) և այլն[6]։

Եղել է Հունաստանի արվեստի պալատի և Հունաստանի գեղագիտական ​​ընկերության անդամ։ 1962 թվականից ամուսնացած է եղել մաթեմատիկոս և նկարիչ Պանտելիս Կսագորարիսի (Pantelis Xagoraris) հետ[8] և ունեցել են որդի՝ Զաֆոս Խագորարիսին (Zafos Xagoraris)։

Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին, Աթենքում։

Հիշատակ խմբագրել

Հույն նկարչուհու վերջին անհատական ​​ցուցահանդեսը կայացել է նրա մահից անմիջապես հետո՝ 1996 թվականին, Աթենքում՝ House of Cyprus-ում։ Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը 2008 թվականին կազմակերպել է նկարչուհու խոշոր հետահայաց ցուցահանդեսը[9]։

Նկարչուհու որդին Աթենքի ժամանակակից արվեստի ազգային թանգարանին է հանձնել Բիա Դավուին և նրա ամուսնուն վերաբերող ավելի քան 2000 արխիվային փաստաթղթեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://dp.iset.gr/en/artist/view.html?id=573
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.emst.gr/en/exhibitions-en/bia-davou-a-retrospective
  3. 3,0 3,1 3,2 http://collection.emst.gr/en/artists/%ce%9d%cf%84%ce%ac%ce%b2%ce%bf%cf%85-%ce%9c%cf%80%ce%af%ce%b1/
  4. https://www.rizospastis.gr/story.do?id=3669721
  5. https://www.lifo.gr/team/arts/55381
  6. 6,0 6,1 «Davou Bia». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Uses and Abuses of Culture: Greece 1974-2010
  8. «Pantelis Xagoraris». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Bia Davou − A Retrospective». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիա Դավու» հոդվածին։